Միջադեպ Չարենցավանում. Փաշինյանի ելույթի ժամանակ բնակիչները սկսեցին վանկարկել «մարզպետ հեռացիր»
Չարենցավան քաղաքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ չարենցավանցիները սկսեցին բղավել, որ կարեւոր բան ունեն ասելու: Պարզվեց, որ խոսքը քաղաքի թիվ 3 դպրոցում ստեղծված իրավիճակի մասին է: Նրանք սկսեցին վանկարկել «Մարզպետ հեռացիր»:
Փաշինյանը նախ ասաց, որ տեղյակ է խնդրից, ապա հավելեց, որ քաղաքացիների նամակը կուսումնասիրի: «Կզբաղվեմ այդ հարցով: Ես ձեզ խոստանում եմ, որ կքննարկեմ, ոտքի վրա այդպիսի հարցեր չեն քննարկվում»:
Քանի որ չարենցավանցիները շարունակում էին իրենց բողոքն արտահայտել, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ, լսեց նրանց եւ խոստացավ անպայման ուսումնասիրել խնդիրը:
«Շնորհակալ ենք ձեզնից եւ ակնկալում ենք դրական պատասխան: Մենք վստահ ենք, որ դրական լուծում եք տալու»,-ասաց բնակիցներից մեկը:
Փաշինյանը նրան ուղղեց. «Օբյեկտիվ: Արդեն սկսել եք դաղալություն անե՞լ: Ասում եմ՝ օբյեկտիվ, ասում եք՝ չէ, դրական: տենց չի լինի»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ