Թրամփը չի հանդիպի Էրդողանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ իր պաշտոնական հանդիպումները, որոնք նախատեսված էին անցկացնել Արգենտինայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ Reuters գործակալությանը հղումով:
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, նախատեսված պաշտոնական հանդիպումների փոխարեն ԱՄՆ նախագահը մտադիր է ոչ պաշտոնական զրույցներ անցկացնել Թուրքիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չեղարկել է ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Այս որոշումը Թրամփը կայացրել է Կերչի նեղուցում կատարված միջադեպի հարցով զեկույցին ծանոթանալուց հետո: Նրա խոսքով՝ հիմնական պատճառն այն է, որ նավերն ու նավաստիները չեն վերադարձել Ուկրաինա:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026