11 դոլար. Մադուրոն բարձրացրել է Վենեսուելայում նվազագույն աշխատավարձի չափը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձի չափը 2,5 անգամ բարձրացնելու որոշման մասին: Ինչպես գրում է РИА Новости-ն, այժմ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կկազմի 4,5 հազար սուվերեն բոլիվար՝ նախկին 1,8 հազարի փոխարեն: Ընդ որում՝ հինգշաբթի օրվա դրությամբ «սև շուկայում» այդ գումարը համարժեք է 11 ԱՄՆ դոլարին:
«Դեկտեմբերի մեկից նվազագույն աշխատավարձի և թոշակի չափը կկազմի 4,5 հազար բոլիվար, և դա ավտոմատ կերպով նշանակում է աշխատավարձի բոլոր աղյուսակների ուղղում», - հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 60 անգամ՝ կազմելով 1800 սուվերեն բոլիվար կամ մեկ «պետրոյի» գնի կեսը: Հինգշաբթի նախագահը հայտարարել է, որ մեկ «պետրոյի» արժեքն ավելացել է 2,5 անգամ՝ կազմելով 9000 բոլիվար, ուստի ավտոմատ կերպով 2,5 անգամ բարձրացել է նաև նվազագույն աշխատավարձի չափը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026