Մերկելի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարական օդանավում տեխնիկական խափանումը, որը Քյոլնում հարկադիր վայրէջք է կատարել, առնչվել է ցամաքի հետ օդանավի կապի համար պատասխանատու բոլոր համակարգերին, հայտնում է Spiegel ամսագիրը:
Պարբերականի տեղեկություններով՝ օդանավում իրավիճակն այնքան լուրջ էր, որ դրա մասին անմիջապես հայտնել են Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Քյոլնի օդանավակայանում օդանավի վայրէջքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ:
Welt պարբերականը հայտնում է, որ Մերկելի օդանավի օդաչուն թռիչքից 20 րոպե հետո ուղարկել է վթարային 7600 գաղտնագիրը, որն օգտագործվում է ավիակարգավորողի հետ հուսալի կապի կորստի մասին ահազանգելու համար:
Ավելի վաղ DPA գործակալությունը հայտնել էր, որ Մերկելի օդանավը Բուենոս Այրեսում կայանալիք G20 գագաթնաժողովին մեկնելու ճանապարհին Քյոլնում հարկադիր վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով:
Ինքը՝ Մերկելը խոստովանել է, որ ուղեկցորդներից տեղեկանալով ինչ-որ միջադեպի մասին՝ նախ որոշել է, որ Գերմանիայում է ինչ-որ բան պատահել: Ընդ որում՝ կանցլերը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցածը չի նշանակում կառավարական օդանավերի ոչ հուսալիություն:
Welt-ը հայտնում է, որ միջադեպի պատճառով Մերկելը, հավանաբար, չի հասցնի G20 գագաթնաժողովի սկզբին: Պարբերականի տեղեկություններով՝ նա փոխկանցլեր Օլաֆ Շոլցի հետ փորձում է ուրբաթ առավոտյան Բուենոս Այրես մեկնել կանոնավոր չվերթով:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026