Ուկրաինան մտադիր է դիմել միջազգային հանրությանը Բոսֆորի նեղուցը ռուսական նավերի համար փակելու հարցով
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են դիմել միջազգային հանրությանը Բոսֆորի նեղուցը ռուսական նավերի համար փակելու հարցով, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն, գրում է «УНИАН» գործակալությունը:
«Ես՝ որպես Ռազմածովային ուժերի հրամանատար, խնդրում և վստահություն եմ հայտնում, որ միջազգային հանրությունը, ամեն դեպքում, կընդունի որոշումն ու այն, որ Ուկրաինա պետության դեմ ագրեսիա է իրականացվել», - ասել է Վորոնչենկոն:
Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավագնացությունն իրականացվում է Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիայի համաձայն: Ըստ այդ փաստաթղթի՝ խաղաղ ժամանակ Սև ծովի ավազանի երկրներն իրավունք ունեն այս նեղուցներով անցկացնել ցանկացած տեսակի ռազմական նավ՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով Թուրքիայի իշխանություններին: Նեղուցը Թուրքիան կարող է փակել միայն պատերազմի ժամանակ, ընդ որում՝ պատերազմող կողմերի համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:
Միջադեպից հետո Ուկրաինայում հայտարարվել է ռազմական դրություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ