ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 0 դրամ ունեցող Սասուն Միքայելյանը 1 տարում ձեռք է բերել 3 հողամաս և մեկ արտադրական շինություն
«Հրապարակը» գրում է. «ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՔՊ վարչության նախագահ և ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, ով հեղափոխությունը համարում է ավելի կարևոր իրադարձություն, քան Արցախյան պատերազմը, ՔՊ-ի ամենահարուստ անդամներից է:
Նա Հրազդանում բազմաթիվ շենք-շինություններ ունի, թանկարժեք ավտոմեքենաներ, վերջերս էլ, ասում են, հին իշխանությունների օրոք իրենից խլված գազալցակայանն է հետ վերցրել: Նրա հայտարարագրում, սակայն, իր ունեցվածքի ոչ ամբողջական մասն է ներկայացված, ներկայացվածի մի մասն էլ «պաշտպանված» է՝ գաղտնի: 2017 թվականին պատգամավորական մանդատը ստանալու դրությամբ Միքայելյանը հայտարարագրել է 14 շենք-շինություն և հողամաս:
Դրանց մի մասն անավարտ շինություններ են, կիսակառույց են, կա մեկ բնակարան, անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված: Որպես շարժական գույք՝ Միքայելյանը հայտարարագրել է նաև մեկ ավտոմեքենա՝ ռուսական արտադրության UAZ 469 մակնիշի: Բայց պատգամավորը, ինչպես նկատել ենք նրան Ազգային ժողով աշխատանքի գալիս, բնավ այդ UAZ-ով չի շրջում: Նա ունի թանկարժեք ամենագնացներ՝ Toyota Land Cruiser Prado, Toyota Land Cruiser 200, Mercedes G-Class և այլն, որոնք բոլորն էլ «անվանական» պետհամարանիշներով են՝ 44 404:
Սրանք այն մեքենաներն են, որոնք ինքներս ենք նկատել, չի բացառվում՝ կան նաև այնպիսիք, որոնք չգիտենք: Բայց այս ամենը հայտարարագրում ներկայացված չէ: Իսկ որպես դրամական միջոց՝ Սասուն Միքայելյանը 2017 թ. դրությամբ որևէ գումար չի ունեցել, փոխարենը «Արժեթղթեր և այլ ներդրումներ» բաժնում ներկայացրել է 100 հազար դրամի բաժնեմաս:
Մեկ տարվա ընթացքում՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 0 դրամ ունեցող Սասուն Միքայելյանը ձեռք է բերել 3 հողամաս՝ ընդհանուր 3 միլիոն 100 հազար դրամի, նաև մեկ արտադրական շինություն՝ 1 մլն 700 հազար դրամ արժողությամբ:
Պարզվում է՝ հարկային տարվա սկզբում Սասուն Միքայելյանն ունեցել է 7 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 1 միլիոն: Այլ տվյալներ առկա չեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ