ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը նույն տեղում է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականի դիրքը չի փոխվել. մեր ընտրանին, ինչպես նախորդ ամիս, այս անգամ ևս զբաղեցնում է 101-րդ հորիզոնականը: Մեր ընտրանու ակտիվում կա 1222 վարկանիշային միավոր:
Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականի մրցակից Ջիբրալթարի հավաքականը մեր ընտրանուց 2-6 հաշվով կրած պարտությունից հետո նահանջել է 4 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 194-րդ հորիզոնականը (905 միավոր):
Լիխտենշտեյնի ընտրանին, որի հետ Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի (2-2) է խաղացել Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում, առաջադիմել է մեկ տեղով և այժմ 181-րդն է (937):
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բելգիան: Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ընտրանին երկրորդ հորիզոնականում է, իսկ Բրազիլիայի ընտրանին եզրափակում է լավագույն եռյակը:
ՖԻՖԱ, վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը
1. Բելգիա (1727 միավոր)
2. Ֆրանսիա (1726)
3. Բրազիլիա (1676)
4. Խորվաթիա (1634)
5. Անգլիա (1631)
6. Պորտուգալիա (1614)
7. Ուրուրգվայ (1609)
8. Շվեյցարիա (1599)
9. Իսպանիա (1591)
10. Դանիա (1589)
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց