Զորակոչը՝ հունվարի 7-ից
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 29-ի որոշմամբ, ընդունեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում:
Որոշմամբ 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Որոշմամբ նախատեսվում է 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
«Բուն համալրման գործընթացը նախատեսվում է սկսել 2019-ի հունվարի 7-ից»,-ասաց նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Հաշվի առնելով նախընտրական, հետընտրական պրոցեսները՝ բոլոր պաշտոնյաներին խնդրում եմ ազնվորեն վերաբերվել իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը», - դիմելով գործընկերներին՝ ասաց Դավիթ Տոնոյանը։ Սրան արձագանքեց նիստը վարող առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Ես էլ եմ լիահույս, որ բոլոր պաշոնյաները հենց այդպես էլ վարվում են եւ հետայսու վարվելու են»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ