Հնդիկը կալանավորվել է՝ Հայաստանում կանանց թրաֆիքինգ կազմակերպելու կասկածանքով
Հնդկական Բանգալոր նահանգի ոստիկանությունը Հայաստանում կանանց թրաֆիքինգ կազմակերպելու կասկածանքով կալանավորել է մի տղամարդու։
Բանգալորի օդանավակայանում ոստիկանությունը կանխել է Կերալա նահանգից 32 բուժքույրերի մեկնումը Հայաստան՝ իբր Ավանդական բժշկության համալսարանում գերմաներեն սովորելու համար՝ տեղեկացնում է Times of India-ն։
Ոստիկանությունում հայտնել են, որ կալանավորված Թոնի Թոմը գերմաներենի ուսուցման հայտարարություն է տվել։ Նա վստահեցրել է, որ արտասահմանում բժշկական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ է գերմաներենի իմացություն, եւ նրանք կարող են այն սովորել Ավանդական բժշկության համալսարանում։
Կանանցից յուրաքանչյուրը դեպի Հայաստան տոմսերի եւ վիզայի համար վճարել է մոտ 420 դոլար եւ եւս 1200 դոլար՝ ուսուցման կուրսի համար։ Բոլոր տուժածները պատմել են, որ Թոմն իրենց խոստացել էր հետադարձ տոմսեր։
Ոստիկանությունում նշել են, որ թրաֆիքինգի մասին կասկածել են, երբ իմացել են, որ առաջարկվում է բժշկական համալսարան, սակայն ուսանողներին ուղարկում են գերմաներեն սովորելու։ «Մենք վստահ չենք, թե նա ինչ էր պատրաստվում անել աղջիկների հետ Հայաստանում, սակայն այդ համալսարանում նման կուրսեր չկան»,- հայտարարել են ոստիկանության ներկայացուցիչները։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ