Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործով Նամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջ Նիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիր Երկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար Հաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասին Նա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. Մասկ ԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. Bloomberg Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբ

Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)
Հայաստան

Փոփոխություն 9-րդ դասարանցիների քննական կարգում. թեստի նմուշ

Գնահատման և թեստավորման կենտրոնը փոփոխություններ է կատարել 9-րդ դասարանի հայոց լեզվի քննակարգում։

Ըստ այդմ` 9-րդ դասարանցիներն այս տարի «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն կհանձնեն ոչ թե իրենց դպրոցներում, այլ կենտրոնացված քննական կենտրոններում։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի տեղեկացմամբ՝ Հանրապետությունում ստեղծվելու են 250-ից ոչ պակաս քննական կենտրոններ` մայրաքաղաքում, մարզկենտրոններում, քաղաքներում, գյուղերում: Քննության կազմակերպիչները լինելու են ոչ տվյալ դպրոցի ուսուցիչները: Մենք ունենալու ենք հայոց լեզվի մասնագետների խմբեր՝ տեղում թեստերը ստուգելու համար: Փոփոխվել է նաև 9-րդ դասարանի «Հայոց լեզվի» քննության առաջադրանքը. փոխադրության փոխարեն աշակերտներն այս տարի կատարելու են թեստային աշխատանք, որը բաղկացած է լինելու 3 մասից: Թեստը բաղկացած է տեքստից և տեքստի հիման վրա կազմված 36 առաջադրանքներից: Տեքստը կարող է լինել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի: Գեղարվեստական տեքստը ընդգրկում է 300-400 բառ, գիտահանրամատչելի տեքստը` 200- 300 բառ: Առաջադրանքներից 20-ը ընտրովի պատասխանով են (տրվում են 4 տարբերակներ, որոնցից միայն մեկն է ճիշտ), 15-ը` կարճ պատասխանով` տրված հարցի պատասխանի ինքնուրույն դուրսբերմամբ, 1-ը` շարադրանք: Ընտրովի և կարճ պատասխանով յուրաքանչյուր առաջադրանքի ճիշտ պատասխանին տրվում է 1 միավոր: Թեստի առավելագույն միավորը 40 է, որը համապատասխան սանդղակի միջոցով բերվում է 20 միավորանոց համակարգի: Թեստի առաջադրանքները լուծելու և պատասխանների ձևաթուղթը լրացնելու համար հատկացվում է 120 րոպե: Թեստի երորդը բաղադրիչը շարադրությունն է. « Այստեղ ավանդական ազատ շարադրություն չի լինելու: Լինելու է տեքստ, և աշակերտն այդ տեքստի վերաբերյալ արտահայտելու է իր կարծիքը, գնահատելու է գործողությունները: Շարադրանքը լինելու է 50-70 բառի սահմաններում, 5-10 նախադասության շրջանակում: Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում արդեն հրապարակվել է ուղեցույցը, որտեղ առկա է քննական թեստի նմուշը, բացատրությունը, գնահատման սանդղակը»,-նշել է Կարո Նասիբյանը: Շարադրանքը գնահատվում է առավելագույնը 5 միավորով առաջադրանքի պատասխանի (կարծիքի հայտնման, կերպարի բնութագրման, իրավիճակի վերլուծության և այլն) լիարժեք և գրագետ շարադրման դեպքում:

Շարադրանքը գնահատվում է երկու բաղադրիչով` բովանդակություն (ընթերցածի վերաբերյալ արտահայտվելու կարողություն և մտքերը որպես կապակցված խոսք ձևակերպելու հմտություն երկրորդ` շարադրանքի որակ (լեզվական գրագիտության նորմերի պահպանում): 1-ին բաղադրիչի համար տրվում է 3 միավոր, 2-րդի համար` 2 միավոր:

«Հայոց լեզվի» կենտրոնացված քննությունը կանցկացվի 2019 թվականի մայիսի կեսերին։ Դրան կմասնակցեն 9-րդ դասարանի ավելի քան 31 300 աշակերտ:

Նախնական պայմանավորվածության համաձայն, 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական վերաքննությունը նույնպես կենտրոնացված է լինելու:

«Մենք իրականացնում ենք արտաքին ընթացիկ գնահատում տարբեր առարկաներից, իրականացնում ենք նաև միջազգային ստուգատես: Մեղմ ասած, արդյունքներն այնքան էլ լավը չեն: Կանխավարկած կա, որ դպրոցներում օգնում են քննություն հանձնողներին»,-ավելացրել է Կարո Նասիբյանը և հավելել, որ նպատակը որակի իրական պատկերը ստուգելն է:

Գնահատման և թեստավորման կենտրոնը դպրոցներին արդեն տեղեկացրել է փոփոխությունների մասին: Ըստ Կարո Նասիբյանի՝ մինչև մայիս ժամանակ կա, կարող են պատրաստվել:

Հիշեցնենք, որ ի սկզբանե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ քննարկվում է նաև 12-րդ դասարանի հայերենի քննությունը կենտրոնացված, այսինքն՝ քննական կենտրոններում անցկացնելու տարբերակը, բայց ի վերջո որոշվեց` այս տարի 12-րդ դասարանի ավարտական քննություններն անցկացնել նախկին կարգով։

Ստրև ներկայացնում ենք 9-րդ դասարանի հայերենի քննական թեստի նմուշը

Թեստի նմուշ

Կարդա° տեքստը և կատարի°ր առաջադրանքները:

I

Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան: 2. Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի: 3. Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր: 4. Այդ խշխշոցն էր, երբ վազում էի. իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր: 5. Խաշամը հասնում էր ծնկներիս: 6. Երբ կանգ էի առնում, լուռ լռություն էր. այդ լռության ու լույսի մեջ, հազիվ լսելի սվսվալով, օրորվում էին թափվող տերևները: 7. Սև մոշահավը կչկչոցով թռավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր: 8. Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը:
II

Ես հետ նայեցի: 2. Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ–որ բան էր անում: 3.
Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ` ես դարձյալ հետ նայեցի: 4. Ինձ թվաց, թե

հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար

էր նկատվում, քանի որ հողագույն էին և° ճանապարհը, և° նրա հագուստը: 5. Ես

նստեցի ծառի hետևը և որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի

սխրագործությունների մասին գիրքը:

III

Գիրքը, սակայն, ես չէի կարդում. գրքի վրա կռացած` ես սպասում էի, թե իմ
հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից: 2. Նա հիմա նստել էր

աղբյուրի մոտ, ծխում էր և ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ: 3.

«Օրինակ` ինչո°ւ ես էդպես պարապ նստել,- մտածեցի ես,- խոզ գտնելը ձեր գործն է,

գիրք կարդալը` իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքը, իսկ դուք պարապ նստել եք»: 4. Եվ

որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի

միայն գրքին: 5. Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ:

IV

Հեռավոր թույլ խշխշոց էր լսվում: 2. Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս
բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ: 3. Բայց ես չհասցրի վախենալ,

որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը: 4. Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից

ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ: 5. Որպեսզի նա նորից չկլանչի ու

խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան:

(Հ. Մաթևոսյան, «Հացը»)

Տեքստի I հատվածում դեպքը ո°ր եղանակի բայաձևերի միջոցով է պատմվում:

1) սահմանական

2) ըղձական

3) ենթադրական

4) հարկադրական

Ո°ր միտքն է հակասում տեքստի բովանդակությանը:

1) Գործողությունները տեղի են ունենում աշնանային անտառում:

2) Տղան կարծում էր, թե հորեղբայրը հեռվից իրեն էր հետևում:

3) Տղան մեծ հետաքրքրությամբ կարդում է քաջագործությունների մասին գիրքը:

4) Հորեղբայրը դժվար էր նկատվում, որովհետև նրա հագուստի գույները ձուլվում էին

շրջապատի գույներին:

Տեքստում ո°ր ձայնի մասին խոսք չկա:

1) շան վնգստոց

2) մոշահավի կչկչոց

3) աղբյուրի ջրի քչքչոց

4) չոր տերևների խշխշոց

Ո°ր բառում հնչյունափոխություն չկա:

1) խլացնել

2) շնչառություն

3) աղբյուր

4) լռություն

Ո°ր բառն է սխալ գրված:

1) հայացք

2) լվածք

3) գնացք

4) նայվածք

Ո°ր բառն է սխալ գրված:

1) որևէ

2) որևիցե

3) միջօրէ

4) մանրէ

Սխրագործություն բառի վանկատման ո°ր տարբերակն է ճիշտ:

1) սըխ-րա-գոր-ծու-թյուն

2) սըխր-ա-գոր-ծու-թյուն

3) սըխ-րա-գործ-ություն

4) սըխ-րա-գործ-ութ-յուն

Տրված բառերից ո°րն ածանցավոր չէ:

1) կլանչոց

2) լսելի

3) լռություն

4) խաղաղ

Ո°ր դեպքում է գոյականի հոլովը սխալ նշված:

1) հորեղբայրը – ուղղական

2) ճանապարհից – բացառական

3) մատներով – գործիական

4) անտառի – ներգոյական

Ո°ր բառն է ենթարկվում արտաքին հոլովման:

1) հորեղբայր

2) լռություն

3) շուն

4) ծունկ

Ո°ր բայաձևն է ապառնի ժամանակ ցույց տալիս:

1) լսվում էր

2) բարձրացրի

3) կպավ

4) չկլանչի

Ո°ր բայաձևը չ բայածանց ունի:

1) կպավ

2) կլանչի

3) կանչեց

4) ցատկեց

Ո°ր կապակցության մեջ կապ չկա:

1) դեպի կածան

2) խլացնելու չափ

3) այդ խշխշոցը

4) լույսի մեջ

Նախադասության անդամներից որի° ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:

Ես նստեցի ծառի hետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի

սխրագործությունների մասին գիրքը:

1) նստեցի – I դեմքի բայ, անցյալ կատարյալ

2) խաբեմ – I դեմքի բայ, ըղձական ապառնի

3) որևէ – ածական, դրական աստիճան

4) որպեսզի – ստորադասական շաղկապ

Ո°ր նախադասությունն է կազմությամբ պարզ:

1) I. 2

2) II. 2

3) II. 3

4) III. 5

Ո°ր նախադասությունն է բարդ համադասական:

1) I. 8

2) II. 4

3) III. 4

4) IV. 2

III հատվածի ո°ր նախադասության մեջ ենթակայի զեղչում չկա:

1) 1-ին

2) 2-րդ

3) 3-րդ

4) 4-րդ

III հատվածի ո°ր նախադասության մեջ ստորոգյալի զեղչում կա:

1) 1-ին

2) 2-րդ

3) 3-րդ

4) 4-րդ

Ո°րը որոշիչ–որոշյալի կապակցություն չէ:

1) ուրախ կլանչոց

2) լսելի սվսվալ

3) խաղաղ շնչառություն

4) թափվող տերևներ

Նախադասության անդամներից որի° շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:

Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ

մոտիկ:

1) հայացքս – ուղիղ խնդիր

2) ականջներս – ենթակա

3) գրքից – անջատման անուղղակի խնդիր

4) ուժեղ էր – բաղադրյալ ստորոգյալ

 

I հատվածից դո°ւրս գրիր արահետ բառի հոմանիշը:

Պատասխան՝ ————————————————–

Գրի°ր ծխում էր բայաձևի անորոշ դերբայը:

Պատասխան՝ ————————————————–

Տեքստի ո°ր բառն է նշանակում «ծառերից թափված աշնան տերևներըե:

Պատասխան՝ ————————————————–

I հատվածից դո°ւրս գրիր այն բառը, որը փոխաբերաբար նշանակում է «ոչնչով

չխանգարվող, անվրդովե, նաև՝ «տևականե:

Պատասխան՝ ————————————————–

I հատվածից դո°ւրս գրիր նորից բառի հոմանիշը:

Պատասխան՝ ————————————————–

I հատվածից դո°ւրս գրիր արմատ+հոդակապ+արմատ կազմությամբ բառը:

Պատասխան՝ ————————————————–

I հատվածի 7-րդ նախադասության մեջ և–ից առաջ ինչո°ւ է ստորակետ դրվել:

Պատասխան՝ ——————————————————————————-

II հատվածից դո°ւրս գրիր արմատ+արմատ կազմությամբ բառը (առանց հոդակապի):

Պատասխան՝ ————————————————–

II հատվածից դո°ւրս գրիր դիմորոշ հոդով դերանունը:

Պատասխան՝ ————————————————–

III հատվածից դո°ւրս գրիր խոսակցական բառապաշարին պատկանող բառը:

Պատասխան՝ ————————————————–

IV հատվածից դո°ւրս գրիր երկու բառ, որոնք հոմանիշ են:

Պատասխան՝ ————————————————–

IV հատվածից դո°ւրս գրիր երկնչել բայի հոմանիշը:

Պատասխան՝ ————————————————–

IV հատվածից դո°ւրս գրիր երկու բառ, որոնք հականիշ են:

Պատասխան՝ ————————————————–

Գրի°ր բարձրացնել բայի հրամայական եղանակի եզակիի ձևը:

Պատասխան՝ ————————————————–

Լույս արմատով մեկ բարդ բա°ռ կազմիր:

Պատասխան՝ ————————————————–

Ի°նչ կարծիք կազմեցիր տղայի մասին, ինչո°ւ: Մտքերդ շարադրի°ր 50-70 բառով:

 

 

——————————————————————————————————————————

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Tweet