Ռոմանտիկ Յուրգեն Կլոպն ասուլիսի ժամանակ զվարճացրել է լրագրողներին
Զվարճալի միջադեպ է գրանցվել անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի նախախաղային ասուլիսում ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումից առաջ:
Լսելով ֆրանսիացի լրագորղի հարցը՝ գերմանացի մասնագետը նկատել է, որ թարգմանչուհին ունի շատ կրքոտ ձայն: Դա ծիծաղ է առաջացրել ասուլիսների սրահում:
«Շնորհավորանքներս, վաու: Խնդրեմ, դարձյալ»,- ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Փարիզում կայանալիք ՊՍԺ - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին: C խմբի չորրորդ տուրից հետո «Լիվերպուլն» ու իտալական «Նապոլին» ունեն 6-ական միավոր, ՊՍԺ-ն՝ 5, իսկ սերբական «Ցրվենա Զվեզդան»՝ 4:
Տեսանյութը՝ այստեղ


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց