Աննա Հակոբյանի խոսնակը 1 շաբաթ աշխատելուց հետո ազատվել է պաշտոնից
Վարչապետի պաշտոնակատարի տիկինը՝ Աննա Հակոբյանը, աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին՝ «ՍիվիլՆեթ» կայքի նախկին պրոդյուսեր Արփինե Զարգարյանին։ Առնվազն երեք տարատեսակ պատճառ է հնչում։ Կառավարության կուլիսներում ասում են, որ առաջին «վարչատիկինը» որոշել է, որ Արփինեն չի համապատասխանում իր պահանջներին։ Տեսակետ կա, թե վերջինս հեռացել է քաղաքական նկատառումներով։ Նա «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ է, դրա ակտիվից, եւ չի բացառվում, որ ինչ-որ հարցում չի արդարացրել ՔՊ-ականների սպասումները։ Արփինե Զարգարյանն այլ կերպ է բացատրում իր հեռանալը։
«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ այլ աշխատանքի է անցնելու, եւ դա է եղել հեռանալու պատճառը։ «Մենք քննարկել ենք Աննա Հակոբյանի հետ, եւ նա համաձայնել է, որ ես հեռանամ»,- ասաց Արփինե Զարգարյանը՝ չմանրամասնելով, թե այդ ինչ ավելի լավ առաջարկ է անսպասելիորեն ստացել այս խառը պահին եւ դա նախընտրել առաջին տիկնոջ խոսնակի գործից։ Հիշեցնենք, որ նա հեշտ չէր դարձել առաջին տիկնոջ մամուլի պատասխանատուն։ Աննա Հակոբյանը երկար չէր կարողանում խոսնակ ընտրել։ Հոկտեմբերին նա մրցույթ էր հայտարարել՝ համապատասխան կադր գտնելու հույսով, որին հարյուրից ավելի դիմորդներ էին մասնակցել։ Արփինե Զարգարյանը նշանակվել էր երկու շաբաթ առաջ եւ հեռացավ ընդամենը մեկ շաբաթ աշխատելուց հետո։ Նրա փոխարեն Աննա Հակոբյանն ընդունել է Հասմիկ Հարությունյանին, որը նույնպես մրցույթի մասնակիցներից է։
Հիշեցնենք, որ ՀՀ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահների տիկնայք մամուլի խոսնակներ չեն պահել։ Նրանք շփվել են ԶԼՄ-ների եւ հասարակության հետ ինչպես կարողացել են եւ երբ կարողացել են՝ առանց մասնագետների օգնության։ Նկատենք, սակայն, որ մասնագետների օգնությունը նրանց ավելի է պետք եղել, քանի որ շատ ավելի հեռու են եղել ԶԼՄ-ներից, քան Աննա Հակոբյանը, որը լրագրող է եղել, նախկին խմբագրի կին եւ փոխարինել է Փաշինյանին, երբ վերջինս չի կարողացել կատարել «Հայկական ժամանակ» թերթի ղեկավարի աշխատանքը։ Աննա Հակոբյանի խոսնակին հարցրինք, թե արդյոք նա շա՞տ է ծանրաբեռնված։ «Բավականին»,- պատասխանեց Հասմիկ Հարությունյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ