Նախկինում ՀՀԿ-ի համար աշխատած անձինք հանձնաժողովներում այժմ էլ «Իմ քայլի» կողմից են ներկայացվել
«Իրատես» թերթը գրում է. «Բերդ քաղաքում «Իմ քայլը» դաշինքի համակիրներն ու աջակիցները տարակուսած են ընտրական հանձնաժողովների` «Քաղաքացիական պայմանագրի» նշանակած անդամներով ու նախագահներով: Ըստ վերջիններիս՝ նախկինում հանրապետական կուսակցության համար աշխատած անձինք հանձնաժողովներում այժմ էլ «Իմ քայլի» կողմից են ներկայացվել:
«Հստակ, անուն առ անուն գիտենք, թե ով ինչպես է աշխատել նախկինում: Բայց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ջնջել է «Քաղաքացիական պայմանագրից» հավաստագիր ստացած անձանց անուններն ու հանձնաժողովներում բոլորովին այլ մարդկանց նշանակել: Այդ անձինք Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի մտերիմներն են, ազգականները: Դե, Մանուչարյանի աղջիկն էլ, որ քաղաքի մանկապարտեզներից մեկի տնօրենն է, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դուստրն է»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը. «Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքապետը մարզպետին խոստացել է ձայներ ապահովել ներկա իշխանությունների համար, բայց մի պայմանով, որ հանձնաժողովներում իր վստահելի մարդկանց պետք է նշանակի»:
Բերդցիները չեն հասկանում` ինչպե՞ս կարող է նախկին իշխանության աջակիցն այժմ էլ նորերին սատարել: «Ղալումյանը, որ Փաշինյանի դասընկերն է, չի՞ հասկանում՝ ում հետ է գործ բռնում: Մենք խիստ կասկածում ենք էդ համագործակցության վրա»,- սրտնեղեց մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ