Ում է ձեռնտու ռուս-ուկրաինական ճգնաժամը
Independent–ի ՝ Մոսկվայի թղթակից Օլիվեր Քերոլը գրում է, որ շաբաթ օրը Ղրիմի ափամերձ տարածքներում՝ Ազովի ծովում տեղի ունեցած ռազմական բախումը կարող է շահավետ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին։
Նրա խոսքով՝ դեպքից անմիջապես հետո թվում էր, թե Մոսկվան այդ օրը, կարծես, մեծ խաղադրույք է կատարել, որը տանուլ է տվել. անկախ լոկալ առավելություններից՝ տվյալ միջադեպը առաջ կբերեր նոր միջազգային պատժամիջոցներ, տնտեսական անկում և ռուբլու էլ ավելի արժեզրկում։ Սակայն Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի որոշումը երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին կարծես թե Կրեմլի օգտին էր։
Հեղինակի խոսքով՝ Մոսկվան հերքում է Կիևի սցենարը, թե ուկրաինական 3 նավերի վրա հարձակում է տեղի ունեցել, և դրանք, առանց պատճառի գրավվել են, Ազովի ծովի ուկրաինական ափերին մոտենալիս։ Մոսկվան պնդում է, որ ուկրաինական նավերը մտել են ռուսական վերահսկողության գոտի և դրանով փորձել են սադրանք իրականացնել։
«Ռուսաստանն ու Ուկրաինան փաստացի հակամարտության մեջ են առնվազն 2014–ից... Սակայն սա առաջին դեպքն է, երբ ռուսական կողմը խոստովանում է ուկրաինական ռազմական օբյեկտների վրա կրակելու փաստը»,– գրում է հեղինակը։
Ամիսներ շարունակ Կերչի նեղուցում լարվածություն է տիրել. ուկրաինական կողմը բողոքում էր, որ ռուսները խաթարում են ուկրաինական արևտրային նավերի ազատ տեղաշարժը՝ դրանով ուկրաինական տնտեսությունը դնելով փաստացի շրջափակման մեջ։ Այժմ այդ շրջափակումը փաստացի հայտարարված է. ռուսական կողմը Կերչի նեղուցում ռազմական ուժեր է տեղակայել՝ անվտանգության նկատառումներով, և պարզ չէ, թե երբ և ահասարակ արդյոք նավարկման ուղիները կվերավացվեն։
Հեղինակը գրում է, որ մի քանի պատճառ կա, թե ինչու Ռուսաստանը հենց հիմա որոշեց նման քայլի դիմել, և ոչ թե 1 ամիս առաջ։
Նախ՝ լրանում է 2013-2014 թվականների Մայդանի հեղափոխության և 1932-33 թվականների Հոլոդոմորի սովի տարելիցը, և ռուսական գործոնի հանդեպ հանրային զայրույթը կարող էր խիստ մեծ լինել։ Երկրորդ, Արևմուտքի՝ Ուկրաինային ռազմական աջակցության մասին հրապարակումները գուցե Կրեմլին ստիպել են կրկին անհամաչափ գործել՝ շփոթեցնելով հակառակորդին։ Եվ երրորդ՝ նախագահի վարկանիշի անկումը կարող էր Կրեմլին ստիպել ուկրաինական հրեշի մասին հիշեցնել հասարակությանը։
Արևմտյան մամուլում շրջանառվող մեկ այլ տեսակետի համաձայն՝ սա կարող էր փորձ լինել վարկաբեկելու նախագահ Պորոշենկոյին՝ մարտին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ Սակայն հեղինակը կարծում է, որ սա իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, քանի որ ռազմական ուժերը Պորոշենկոյի վարկանիշի բարձրացման մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում. նրա ընտրական քարոզարշավի գլխավոր բնագծերն են բանակը, լեզուն և հավատը։ Ուստի պետք չէ շատ խելացի լինել, որպեսզի տեսնել նախագահի բարդ ընտրական կարգավիճակի և ռազմական դրություն հայտարարելու միջև կապը։
«2014-2015–ի շատ ավելի դաժան դեպքերից հետո ռազմական դրություն չի հայտարարվել։ Այդ ժամանակ ուկրաինական տնտեսության անկումը կանխվեց Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Եվ Ուկրաինայի հայտարարությունը, թե այժմ իրավիճակն այլ է, քանի որ Ռուսաստանը խոստովանել է իր ռազմական ներգրավվածությունը, սոփեստական փաստարկ է թվում»,– գրում է Քոնելը։
Պորոշենկոն երկրի անվտանգության խորհրդում հայտարարել է, որ ռազմական դրությունը կտևի 60 օր և չի ազդի քաղաքացիական ազատությունների վրա։ Այսինքն՝ նախագահական ընտրությունները չեն հետաձգվի, սակայն նախընտրական քարոզարշավները կարող են միառժամանակ արգելվել։
«Մեծ վնասն արդեն հասցվել է. մի կողմից՝ Մոսկվան ուրախ կլինի կրկին հայտարարել, որ Կիևի իշխանության գլխին ռազմական խունտա է կանգնած, մյուս կողմից՝ ուկրաինացիները կարող են ականատես լինել ռազմական գործիքի օգտագործմանը կարճատև ընտրական շահերի համար։ Դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենա դա Ուկրաինայի ժողովրդավարացման վրա, սակայն ակնհայտ է, որ այդ ազդեցությունը դրական չի լինի»,– եզրափակում է հեղինակը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...