Պետական մրցանակ՝ նախարարի նախկին գործատուին
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում օրերս հայտարարվեց ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2018թ-ի մրցանակակրի անունը: Այս տարվա դափնեկիրն է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։
Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այս պարագայում էլ առաջնորդվել է սեփական շահերով։ Ջեյմս Թրուշարդը եղել է նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի նախկին գործատուն։
Նախարարության պաշտոնական էջում հրապարակված է Հակոբ Արշակյանի կենսագրությունը, որի համաձայն նա 2010 – 2012 թվականներին աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերությունում որպես Համակարգերի ինժեներ, ապա՝ 2012 – 2017թվականներին՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում որպես «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար։

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին պետական մրցանակին են արժանացել «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի հիմնադիր Սթիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջին, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Սիսկո Սիսթեմս» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Կասպերսկի» լաբորատորիայի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը և «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը։
Աղբյուր` Panorama.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ