«Հայոց լեզու» առարկայից կանցկացվի կենտրոնացված քննություն
ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն անցկացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ եթե մինչև հիմա ավարտական քննություններն աշակերտները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա այս անգամ «Հայոց լեզու» առարկայի քննությունը պետք է հանձնեն արդեն կենտրոնացված:
«Հանրապետությունում ստեղծվելու է 250-ից ոչ պակաս քննական կենտրոն մայրաքաղաքում, մարզկենտրոններում, քաղաքներում, գյուղերում: Քննության կազմակերպիչները լինելու են ոչ տվյալ դպրոցի ուսուցիչները: Մենք ունենալու ենք հայոց լեզվի մասնագետների խմբեր՝ տեղում թեստերը ստուգելու համար»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կարո Նասիբյանը:
Նրա խոսքով՝ 12-րդ դասարանում կենտրոնական քննություն անցկացնելը նույնպես քննարկվում էր, սակայն որոշվեց, որ առայժմ կանցկացվի միայն 9-րդ դասարանում «Հայոց լեզու» առարկայից: Կարո Նասիբյանը նշեց, որ 9-րդ դասարանում քննության ընթացքում, եթե նախորդ տարիներին հանձնարարվում էր փոխադրություն, ապա այս անգամ լինելու է թեստային աշխատանք:
«Թեստը բաղկացած է լինելու 3 մասից՝ ընտրովի պատասխանով առաջադրանք, կարճ պատասխանով առաջադրանք, որտեղ աշակերտն ինքն է իր ձեռքով գրում պատասխանը և շարադրանքի մաս: Այստեղ ավանդական ազատ շարադրություն չի լինելու: Լինելու է տեքստ, և աշակերտն այդ տեքստի վերաբերյալ արտահայտելու է իր կարծիքը, գնահատելու է գործողությունները: Շարադրանքը լինելու է 50-70 բառի սահմաններում, 5-10 նախադասության շրջանակում: Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում արդեն հրապարակվել է ուղեցույցը, որտեղ առկա է քննական թեստի նմուշը, բացատրությունը, գնահատման սանդղակը»,-ասաց Կարո Նասիբյանը:
Կենտրոնացված քննությունը նախատեսված է անցկացնել 2019 թվականի մայիսի կեսերին, կմասնակցի 31 հազար 300-ից ավելի աշակերտ:
Նախնական պայմանավորվածության համաձայն, կանցկացվի նաև վերաքննություն, ինչը նույնպես կենտրոնացված է լինելու:
«Մենք իրականացնում ենք արտաքին ընթացիկ գնահատում տարբեր առարկաներից, իրականացնում ենք նաև միջազգային ստուգատես: Մեղմ ասած, արդյունքներն այնքան էլ լավը չեն: Կանխավարկած կա, որ դպրոցներում օգնում են քննություն հանձնողներին»,-ավելացրեց Կարո Նասիբյանը:
Գնահատման և թեստավորման կենտրոնը դպրոցներին արդեն տեղեկացրել է փոփոխությունների մասին: Ըստ Կարո Նասիբյանի՝ մինչև մայիս ժամանակ կա, կարող են պատրաստվել:
LIVE NOW
Անջատել ուղիղ հեռարձակումը


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ