Կարլսեն - Կարուանա. 11-րդ ոչ ոքին
Լոնդոնում ընթացող շախմատային թագի համար մրցամարտում անցկացվեց 11-րդ պարտիան եւ գրանցվեց 11-րդ ոչ ոքին: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն ու չեմպիոնի հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան պարտիան ավարտեցին 55-րդ քայլում: Սպիտակներով խաղում էր Կարլսենը:
Վերջին դասական պարտիան տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
Հավասարության դեպքում կնշանակվի թայ-բրեյք՝ կարճ ժամանակով չորս պարտիա (25+10), ապա՝ հավասար հաշվի դեպքում, մրցամարտ 2 պարտիայից (5+3), հավասարության դեպքում կարող է նշանակվել առավելագույնը 5 այդպիսի մրցամարտ՝ երկուական պարտիաով: Եթե դրանից հետո էլ գրանցվի ոչ ոքի, կանցկացվի «արմագեդոն» պարտիա:
Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: 12 դասական պարտիայից հետո հաղթողը կստանա 600 հազար, պարտվողը՝ 400 հազար: Իսկ թայ-բրեյքի դեպքում, հաղթողը կստանա 550 հազար, պարտվողը՝ 450 հազար:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց