«Ռեալը» պարտվում է եւ զարմացնում, իսկ «Բարսելոնան» փրկվում պարտությունից
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» տանը մրցեց չեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ մինչեւ վերջին րոպեն հաղթում էր նվազագույն հաշվով, սակայն բաց թողեց հաղթանակը՝ 1:1:
77-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումն անկյունայինից արդյունավետ օգտագործեց իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան՝ առաջ մղելով մադրիդցիներին:
Սակայն 90-րդ րոպեին կատալոնական թիմին պարտությունից փրկեց ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն: Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի Լիոնել Մեսին:
«Բարսելոնան» 25 միավորով մնաց առաջին տեղում: «Ատլետիկոն» հետ է 1 միավոր: Երկու թիմերին էլ այս տուրում շրջանցելու հնարավորություն ստացավ «Սեւիլիան», որը 12 խաղից հետո 23 միավորով երրորդ տեղում է եւ նոյեմբերի 25-ին կընդունի «Վալյադոլիդին»:
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այս թիմը չի դադարում զարմացնել եւ հաջողացրեց 3:0 հաշվով պարտվել «Էյբարին» եւ հիմա փորձում է թիմ հրավիրել Ազարին եւ Կավանիին, կարծես անհաջող խաղի պատճառը խաղացողների մեջ է:
Իրականությունն այն է, որ թիմից հեռացել է միայն Ռոնալդուն, իսկ մյուսները տեղում են: Խնդիրն այլ տեղ է, որի մասին չեն բարձրաձայնում:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...