Թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը երթուղի դուրս չեն գալիս, շահագործող ընկերությունները ֆինանսական խնդիրներ ունեն
«Ժողովուրդը» գրում է. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ թիվ 7 միկրոավտոբուսն ու թիվ 17 ավտոբուսը երթուղի դուրս չեն գալիս: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում բնակիչներից դժգոհություն ստանալ:
Մեզ հայտնի դարձավ, որ երթուղիների չաշխատելու պատճառը շահագործող ընկերությունների ֆինանսական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, ով ասաց, որ այս պահին քննարկումներ են տեղի ունենում՝ նշված երթուղիները փոխարինելու ուղղությամբ:
Նրա խոսքով՝ 7 համարի միկրոավտոբուսը և 17 համարի ավտոբուսը սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել: «Հավանաբար համար 4 ավտոբուսային երթուղին կշրջանցի այդ հատվածը, բայց ստույգ չեմ կարող ասել:
Այս պահին քննարկումներ են ընթանում»,- տեղեկացրեց Նավասարդյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանում արդեն սովորական է դարձել երթուղիների սնանկանալը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ