Պարո՛ն վարչապետ, խորհուրդ եմ տալիս փակել անցյալի էջը. Բագրատ Ասատրյան
Միշտ գայթակղություն է առաջ գալիս` քննադատելով նախկիններին` ինչ-որ արդյունքի հասնել, դա ճանապարհ չէ: Խորհուրդ եմ տալիս վարչապետին՝ անցյալի հետ պետք է «բարիշել», անցյալի էջը պետք է փակել: Այս մասին «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովին, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:«Միշտ գայթակղություն է առաջ գալիս, քննադատելով նախկիններին, ինչ-որ արդյունքի հասնել, դա ճանապարհ չէ: Եթե մենք չկարողանանք ճիշտ գնահատականներ տալ, չենք կարող ապագան կառուցել: Օգտվելով առիթից՝ խորհուրդ եմ տալիս վարչապետին՝ անցյալի հետ պետք է «բարիշել», անցյալի էջը պետք է փակել: Իհարկե, հանցագործը պետք է բանտում մնա, բայց ճանապարհը սա է: Մեր տնտեսության տակ բազմաթիվ ռումբեր են այսօր դրված, որ ոլորտը մտնում ես, կոռուպցիոն այնպիսի ռիսկեր են, որ ես չեմ պատկերացնում: Մենք այսօր բախվել ենք միայն «Ամուլսարի» խնդրին, բայց վստահաբար ասում եմ՝ այդ ամբողջ ոլորտը կոռուպցիոն ռիսկային վտանգավոր հետևանք ունեցող հարաբերությունների վրա է կառուցված: Այս խնդիրը պետք է փակվի»,-նշեց Ասատրյանը:
Տնտեսագետը՝ որպես ժողովրդագիր, հայտնեց, որ վերջին տասը տարում ՀՀ-ն լքել է 430.000 մարդ:
«Մենք ունենք ծնելիության մակարդակի էական ակնում, ամենացածր կետին ենք հասել ՀՀ երկրորդ և երրորդ հանրապետությունների ընթացքում: Մենք դեպոպուլյացիայի խնդրի առաջ ենք կանգնելու մի 3-4 տարվա ընթացքում»,-ասաց Ասատրյանը:
Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, Բագրատ Ասատրյանն ասաց, որ վերջին տասը տարում, տնտեսական քաղաքականությունը հրապարակից հանվել է, գիտական և պետական քաղաքականության հրապարակից հանվել է. «Կային մոտեցումներ ու ծրագրեր, որոնք առարկայական տեսք չստացան, լավագույն դեպքում խոստումներ դարձան»:
Նա նաև նշեց, որ տնտեսությունը միայն սև ներկելով չէ, դրական տեղաշարժեր էլ են եղել, որոնք ևս պետք է գնահատել:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ