Չի բացառվում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնում աշխատանքի 6 ամիսների ընթացքում տպավորություն է ստացել, որ նախարարությունն ի սկզբանե ստեղծվել ու կրել է սիմվոլիկ բնույթ։ Այդ մասին Հայրապետյանը նշեց հրավիրված ասուլիսում:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է տեսնում այս նախարարության ապագան՝ հաշվի առնելով, որ բազմիցս խոսվել է որոշ գերատեսչությունների օպտիմալացման մասին։ «Տպավորություն ունեմ, որ այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։ Այս իմաստով իմ կարծիքը հետևյալն է. եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, սփյուռքի աչքերին թոզ փչելու համար և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ ինքը վստահ է, որ ինչ որոշում էլ կայացնի նոր կառավարությունը, այն միտված է լինելու ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Հայրապետյանը, միաժամանակ, նշեց, որ չի բացառում նոր կառավարության կազմում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը որպես որևէ նախարարության առանձին կոմիտեի կամ գործակալության։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ