Դատախազությունում իրավիճակն «աղետալի» է
Դատախազության հին աշխատակիցներից մեկն իրավապահ համակարգում տիրող իրավիճակը բնութագրեց որպես «աղետալի»։ Կոնկրետ դատախազությունում, օրինակ, 6 ամիս է՝ սպասողական վիճակ է․ ամեն օր սպասում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «գործից կհանեն», իսկ դա կաթվածահար է անում ողջ համակարգի գործունեությունը։ Բայց խնդիրը միայն դա չէ, այլ այն, որ «շունը տիրոջը չի ճանաչում», եւ պրոֆեսիոնալիզմի մակարդակն իջել է «պլինտուսից ցածր»։ Այնքան ցածր, որ շատ քիչ գործ են կարողանում քննել ու հանցանքն ապացուցել, դրանից շատ ավելի քիչ մասն է հասնում դատարան, իսկ դատարանում մեղադրանքն ապացուցելու մասին էլ չենք խոսում, որովհետեւ փաստաբանական կորպուսն այսօր ավելի գրագետ ու պատրաստված է, քան քննիչ-դատախազներինը, եւ գործերը քանդվում են աչքիդ առաջ։
Սրան գումարած նաեւ այն, որ պրոֆեսիոնալ կադրերի մեծ հոսունություն կա համակարգերում եւ թափուր տեղեր, որոնք չեն լրացվում։ Առհասարակ, իրավապահները կարծում են, որ իրենց աշխատանքը նսեմացնելու, վարկաբեկելու պրոցես է գնում, եւ այդ պրոցեսի գլխին օրվա իշխանությունն է կանգնած։ «Ճիշտ է՝ տարեկան մի քանի գործ եղել են քաղաքական, մի տասնյակի չափ էլ գուցե այլ գործոններով պայմանավորված են լուծվել, բայց տարեկան հազարավոր վճիռներ ու դատավճիռներ են կայացվել։ Չի կարելի մի ողջ համակարգի աշխատանքը ջուրը գցել՝ առանց կոնկրետ ապացույցների, միմիայն կասկածների հողի վրա»,- ասաց մեր զրուցակիցը։
Իսկ ո՞րն է իրավապահների մոտ այս շփոթի, կաթվածահարության պատճառը։ «Առաջ՝ լավ, թե վատ, ինչ-որ համակարգ կար, բուրգ էր գործում։ Բուրգը, համակարգը քանդել են ու տեղը ոչինչ չեն դրել։ Հիմա զանգեր էլ են արվում, հրահանգներ էլ են իջեցվում, սպառնում էլ են դատավորներին ու քննիչներին, նրանց նաեւ գաղտնալսում են ու նրանց դեմ կոմպրոմատներ են հավաքում, ուղղակի դա համակարգված չի արվում, եւ մարդիկ չեն կողմնորոշվում, թե ոնց պահեն իրենց»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ