Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծ Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողները Ես առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի Գալյան Ռուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, Պեսկով Նախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալ Սիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար Իսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ Արսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչ Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործով Նամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջ

Բժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարում
Հայաստան

Արտակ Դավթյան․ «Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը սահմանային իրավիճակը դիտարկում է ընդհանուր տարածաշրջանի համատեքստում, որտեղ, նրա խոսքով, «լարվածության ակնհայտ աճ կա»:

Այսօր Գյումրիում ուսանողների հետ հանդիպմանը Դավթյանը մի կողմից Սիրիայում տիրող իրավիճակը, մյուս կողմից Ռուսաստան - Արևմուտք հակամարտությունը մատնացույց արեց․ - «Այդ երկու գործոնները, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա, մանավանդ՝ հաշվի առնելով, որ անմիջապես Թուրքիայի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացին․ բացի քրդերի դեմ պայքարից, իրականացնում է նաև Սիրիայում գործողություններ: Բացի դա, մեր հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, զարգացնել իր զինված ուժերը՝ դրանով փորձելով մշտապես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ղեկավարության վրա, որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ»:

Գլխավոր շտաբի պետը հավելեց, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են՝ Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար․ - «Ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքական ղեկավարությանը, որ բանակցությունների ընթացքում զգան իրենց ավելի վստահ և կարողանան վստահ լինել, որ Զինված ուժերը կկատարեն իրենց խնդիրը»:

Ուսանողներից մեկը Ռուսաստանից ձեռք բերված «Իսկանդեր» հրթիռային համալիրի մասին հարցրեց՝ նկատելով, որ այն հանրությանը չի ներկայացվում: Արդյո՞ք զորավարժանքներ կամ մարտական գործողություններ անցկացվել են այդ զինատեսակով:

«Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք: Ունենք նաև այլ զինատեսակներ, որոնք ժամանակին կներկայացնենք: Հիմա հարմար չի ներկայացնելը, կամ հայտարարելը դրանց վերաբերյալ: «Իսկանդերը», որ ունենք, առաջին անգամ ցուցադրվեց շքերթի ժամանակ: Դրանից հետո ցուցադրելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Ինչ վերաբերում է զորավարժություններին, զորավարժություններ մշտապես անցկացվում են, այս տարի միայն չորս զորավարժություն է անցկացվել «Իսկանդերի» մասնակցությամբ», - նշեց Արտակ Դավթյանը:

Նա անդրադարձավ նաև բանակում արձանագրված միջադեպերին, մասնավորապես՝ վերջին ավտովթարին, որի հետևանքով չորս զինծառայող մահացավ․ - «Միանշանակ ցավալի դեպք է, միանշանակ արդեն հայտարարվել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, կպատժվեն»:

Գլխավոր շտաբի պետը նաև խոստովանեց, որ եթե դժբախտ դեպքերի թիվը նվազել է, ապա աճել է բանակում ինքնասպանությունների թիվը․ - «Բավականին հարցերով մենք ունենք նվազումներ: Ցավոք սրտի, ունենք որոշակի աճ ինքնասպանությունների հարցով»

Դավթյանը հակադարձեց նաև այն պնդումներին, թե թաքցնում են զոհերի իրական թիվը․ - «Կարող եմ պատասխանատու հայտարարել՝ որևէ դեպք Զինված ուժերում թաքցված չկա»:

Գլխավոր շտաբի պետը ասաց, որ վերջին շրջանում դասալքության դեպքեր չեն արձանագրել:

Բանակում շարունակում են բարեփոխումները․ զինվորներին հնարավորություն է տրվում հեռախոսով խոսել հարազատների հետ, տեխնիկական հարցերը լուծելուց հետո նաև տեսակապ կապահովվի:

Անդրադառանալով դեռ Հանրապետականի իշխանության օրոք ներդրված «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերին՝ Արտակ Դավթյանը ասաց․ - «Բոլոր ծրագրերը, որոնք նախկինում հայտարարված են, ունեն շարունակական բնույթ: Ուրիշ հարց, որ հիմա Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում՝ իրականացնելով արդյունքների, փորձի վերլուծությունը, կիրականացվեն որոշակի փոփոխություններ արդյունավետության բարձրացման ուղղությամբ»: