Այսօրվանից շրջանառության մեջ դրվեցին երրորդ սերնդի երեք անվանական արժեքով թղթադրամները
Հայկական դրամի թողարկման 25-ամյա հոբելյանի առիթով՝ նոյեմբերի 22-ից կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամներ։ Իսկ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կլինեն դեկտեմբերի 25-ից:
Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար: Դրանց շրջանառությամբ, սակայն, հին թղթադրամները կիրառությունից դուրս չեն գա՝ մինչև բնական մաշվածություն ստանալը:
Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ սկզբնական շրջանում տերմինալները չեն կարող ընդունել նոր թղթադրամներով կատարվող վճարումները՝ մինչև ծրագրային հարցը կլուծվի:
Եվրոներ թողարկող գերմանական ընկերության կողմից տպագրված նոր թղթադրամները հայկական շուկայում 3-4 անգամ ավելի երկար կծառայեն, քանի որ եռաշերտ են՝ բաղկացած թղթից և պոլիմերային նյութերի համակցությունից։
Ի դեպ, ՀՀ գլխավոր դրամատունը մեկ տարի առաջ՝ 2017 թվականի հենց այս օրն էլ ներկայացրեց նոր կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
1 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2 000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5 000-ը` Վիլյամ Սարոյանի, 10 000-ը` Կոմիտասի, 20 000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50 000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերեսին` հատված հուշարձաններից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:
1993 թվականին հենց այդ օրը ազգային արժույթի ներդրմամբ Հայաստանում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշների շրջանառությունը


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ