Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ին Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են Մենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Վաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն է Բժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծ Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողները Ես առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի Գալյան

Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. Գալյան
Մամուլ

Կադրային բա՞նկ, թե՞ բանկրոտ. կառավարությունը՝ ՍՊԸ, իշխանությունն էլ՝ HR

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ խոսելով կադրային նոր քաղաքականության մասին: Խոսքը խորհրդատվական մարմնի ստեղծման մասին է, որին ուղարկելով ինքնակենսագրականներ՝ այս կամ այն ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան հրավիրվել հարցազրույցի, եւ եթե հաղթահարեն մի քանի փուլեր, ապա աշխատանքի կանցնեն պետական ապարատում: Նախօրեին էլ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսեց կադրային բանկի մասին՝ նշելով, որ իրենց մասնագիտության մեջ հաջողությունների հասած անձինք կարող են CV–ներն ուղարկել կառավարություն:

Նախ, ինչ վերաբերում է իրենց ոլորտներում հաջողած մասնագետներին: Դժվար է պատկերացնել, որ իր ոլորտում հաջողած մասնագետը կարիք ունի աշխատանք փնտրելու, ինքնակենսագրական ուղարկելու եւ հարցազրույցներ անցնելու: Հատկապես, եթե մոտավոր պատկերացնենք, թե ովքեր են լինելու հարցազրույց վերցնողները՝ մարդիկ, ովքեր չնայած լեգիտիմ պրոցեսների արդյունքում հայտնվել են իշխանության, բայց դեռեւս չեն ապացուցել իրենց ոլորտային ու մասնագիտական կոմպետենտությունը, ավելին՝ շատերը հաջողել են այդ կոմպետենտությունը դնել կասկածի տակ:

Հետո՝ հաջողած մասնագետը, որը, դիցուք, աշխատում է մասնավոր սեկտորում, որեւէ կերպ մոտիվացված չէ հայտնվել պետական ապարատում: Խոսքը միայն աշխատավարձի մասին չէ, այլ նաեւ ինքնաիրացման հնարավորության: Բոլորին էլ պարզ է, որ պետական ապարատը մասնագիտական հմտությունների իրացման ամենաբաց ու ստեղծագործ հարթակը չէ:

Հետեւաբար, եթե կա հաջողած մասնագետներ ներգրավելու խնդիր, ապա այդ խնդիրն առավելապես իշխանության խնդիրն է, ոչ թե հաջողած մասնագետների: Պետությունը պետք է գնա եւ խնդրի հաջողած մասնագետին թողնել իր բարձր աշխատավարձը, թողնել իր իրացման ու ստեղծագործական աճի ավելի ազատ հնարավորությունները ու գալ, լծվել պետական աշխատանքի: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագետները պետք է ինքնակենսագրական ուղարկեն, այլ կառավարությունը պետք է իր ինքնակենսագրականով ու մոտիվացիոն նամակով ներկայանա մասնագետներին ու խնդրի նրանց ներգրավվել պետական աշխատանքի:

Երկրորդ՝ ինչպես վերը նշեցինք, պետական աշխատանքն ամենահաճելիներից չէ, այն, անշուշտ պարտավորեցնող է, իր մեջ պարունակում է շատ հստակ պարտքի գիտակցում եւ պատասխանատվություն պետության հանդեպ, բայց միաժամանակ բավական ծանր է, բավական դանդաղաշարժ եւ կոնսերվատիվ իր էությամբ:

Հաճախ պետական ծառայության մեջ հաջողում են ոչ թե այն մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտի կայացած մասնագետներ են, այլ նրանք, ովքեր ունեն կազմակերպչական հմտությունների, թիմի հետ աշխատելու փորձառություն, ծանր ու հագեցած տեմպին դիմանալու բնավորություն: Ինչպե՞ս է, օրինակ, իշխանությունն իր խորհրդատվական խողովակներով տարբերակելու նեղ ոլորտային մասնագետին լավ կազմակերպչից, կամ ծանր տեմպի տակ աշխատելու ունակ մասնագետին՝ առավել ազատ, ստեղծագործական մթնոլորտում աշխատելու ունակ մասնագետից:

Երրորդ՝ երբ խոսվում է կադրային բանկի մասին, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չկա կրթական ու գիտական համակարգ: Իսկ այն կա, թեկուզեւ բովանդակային իմաստով ոչ հեռանկարային, բայց կա:

Այստեղից այնտեղից կադրեր փնտրելու, խորհրդատվական մարմիններ ստեղծելու փոխարեն պետությունն ընդամենը կարող է հստակ պատվեր իջեցնել կրթական ու գիտական ինստիտուտներին՝ պատրաստել կոնկրետ ուղղվածությամբ կադրեր, կոնկրետ ոլորտների մասնագետներ:

Փաստացի, սակայն, կրթության եւ գիտության ոլորտում մենք այժմ ունենք բացառապես օդի անվերջ տատանումներ, իսկ այդ ոլորտները բարեփոխելու փոխարեն, զբաղված ենք տարբեր տեղերից կադրեր որոնելով:

Եվ վերջում. պետությունը ՍՊԸ չէ, իսկ պետության գործառույթներն իրացնող կառավարությունն էլ HR չէ: Կադրային քաղաքականություն ունենալ չի նշանակում լինել պարզ գործատու ու առաջնորդվել՝ ուղարկեք ձեր CV–ները տրամաբանությամբ:

Պետության ֆունկցիոնալությունը շատ ավելին է, կադրային քաղաքականությունը այդ ֆունկցիոնալության հիմնական մեխանիզմներից մեկն է: Եթե կադրային քաղաքականերից մեկն է: Եթե կադրային քաղաքակաթյան հայտարարությունները հայտնվեն, ասենք, list.am կայքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում