Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել քաղավիացիայի վարչության երիտասարդ նախագահը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան, ինչպես նաեւ ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա շարժական գույք չի հայտարարագրել: Պաշտոնատար անձի արժեթղթերը եւ այլ ներդրումները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարագրել է 40000 ԱՄՆ դոլար, 250000 դանիական կրոն եւ 15000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 000 ԱՄՆ դոլար եւ 500 000 ՀՀ դրամ:
Հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 56 400 ԱՄՆ դոլար:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը նա զբաղեցնում է այս տարվա հուլիսի 10–ից: Նշենք, որ Տաթեւիկ Ռեւազյանը երկար տարիներ ապրել է Դանիայում: Մինչ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնին նշանակվելը, նա աշխատել է «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն: 2015–2017թթ. նա եղել է «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի եւ համագործակցության մենեջերը, իսկ ավել ի վաղ՝ 2013–2016թթ., եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիրը եւ նույն հ/կ–ում զբաղեցրել գործադիր տնօրենի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ