Երբեք չեմ դիմել Վահան Շիրխանյանին. Արմեն Գևորգյան
ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, թե բանակից տարկետման հարցով ժամանակին նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցով են իրեն դիմել:
Հարցի հետ կապված Aravot.am-ն ստացավ նաև Արմեն Գևորգյանի մեկնաբանությունը:
«Տարկետման հարցով երբևէ որևէ մեկին, առավել ևս՝ Վահան Շիրխանյանին, չեմ դիմել: Իմ` տարկետում ստանալու հարցում օրենքի ոչ մի խախտում և որևէ միջամտության կարիք չի եղել: 1990-96 թվականներին ապրել, սովորել և աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում, եղել եմ ՌԴ քաղաքացի:
Ինչպես բազմիցս նշել եմ իմ հարցազրույցներում, օրենքով սահմանված կարգով ազատվել եմ պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ բուհն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ թեկնածուական թեզն ու աշխատանքի անցել ըստ մասնագիտության:
1997 թվականին վարչապետ Արմեն Սարգսյանի հրավերով վերադարձել եմ Հայաստան ու անցել պետական ծառայության: Տարկետման անհրաժեշտության դեպքում անգամ հաստատ Վահան Շիրխանյանին չէի դիմի, հնարավորություն ունեի դիմել նրա վերադասին, սակայն երբեք նման խնդիր չի առաջացել:
Ի դեպ, նաև երբեք Կոպենհագենում չեմ սովորել, սովորել եմ Նիդեռլանդներում: Ցավում եմ, որ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք այժմ զբաղված են ստահոդ տեղեկություններ տարածելով», – փոխանցեց նա:
aravot.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ