Բանկից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ խարդախությամբ փորձ է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն եվրո։
Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից՝ 2018 թվականի մայիսին, ըստ որի՝ քաղաքացու կողմից ներկայացվել է բանկային կեղծ մուրհակ՝ 1 մլն եվրո վճարելու պարտավորության վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին, 2018թ. ապրիլին ժամանելով Հայաստան, տարբեր անձանց հետ հանդիպումների ժամանակ ներկայացել է որպես գործարար և Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկության վերաբերյալ հայտարարություններ արել՝ նպատակ ունենալով իր անձի վերաբերյալ ձևավորել պոտենցիալ ներդրողի կարծիք: 2018 թվականի ապրիլի 9-ին օտարերկրացին «էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ներկայացրել է «էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Փի Էլ Սի ընկերության տվյալներով լրացված, 06.10.2017 թվագրված մուրհակ և նամակ՝ ընկերության անվերապահ պարտավորության վերաբերյալ՝ մուրհակի շահառու ընկերությանը կամ մուրհակը ներկայացնողին վճարել 1.000.000 եվրոյի չափով գումար, և պահանջել բանկից իրեն կանխիկ վճարել նշված 561.190.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 եվրո գումարը:
Մուրհակի վրա առկա անձանց ստորագրությունների իսկությունն ստուգելիս պարզվել է, որ դրանք կեղծ են, և որ բանկ ներկայացվել է կեղծ մուրհակ։ Օտարերկրացին, հասկանալով, որ ներկայացված մուրհակը կասկածի տեղիք է տվել, կարճ ժամանակ անց՝ նախքան բանկի կողմից իրավական ընթացք տալը, հեռացել է Հայաստանից։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել օտարերկրացուն (ԻԻՀ քաղաքացի) ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ