ԿԸՀ-ն սահմանել է քաղաքական ուժերին Հանրային հեռուստատեսությամբ, ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում սահմանվեցին 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցության դաշինքներին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ կտրամադրվի ժամը 19:30-ին, իսկ հանրային ռադիոյով՝ յուրաքանչյուր օր 2 անգամ, ժամը 13:30-ից և ժամը 21:15-ից:
«Ամրագրվել է, որ տեխնիկական անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, սակայն ոչ ավելի, քան 30 րոպե»,- ասաց Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը նշեց, որ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցության նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ տրամադրվելու է 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի եթերաժամանակ:
Քարոզչության համար նախատեսված է 12 օր ժամանակ` նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ: «Հանրային հեռուստատեսության 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամն առաջարկվում է տրամադրել հետևյալ տարբերակով. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ օրը երկու րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով:
Հաջորդ 6 օրը` դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով»,- ասաց Մուկուչյանը:
Հանրային ռադիոյի պարագայում տրամադրվելու է 60 րոպե անվճար և մինչև 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ:
«Առաջարկվում է եթեր տրամադրել նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ օրական երկու անգամ երկուական րոպե անվճար և մինչև երեքական րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ՝ օրական 2 անգամ երեքական րոպե անվճար և մինչև չորսական րոպե վճարովի հիմունքներով, դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ՝ օրական երկու անգամ երեքական րոպե անվճար և մինչ հինգական րոպե վճարովի հիմունքներով»,- ասաց Մուկուչյանը:
«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Խոջոյանը հարց ուղղեց հանձնաժողովին, թե արդյոք նպատակահարմա՞ր է Հանրային ռադիոյի եթերաժամը սահմանել երեկոյան 21:15-ին, և առաջարկեց, որ եթերաժամը սահմանվի ավելի շուտ:
«Քաղաքացու որոշումը» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի դիտարկմամբ` ավելի նպատակահարմար ժամանակն է 18:30-ը, երբ մարդիկ տուն են գնում և մեքենայում ռադիո են լսում: «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը նույնպես միացավ այդ առաջարկին:
Մուկուչյանը նշեց, որ եթերաժամը սահմանելիս հաշվի առնվել է նաև Հանրային ռադիոյի աշխատակազմի կարծիքը, սակայն նորից նրանց հետ կքննարկի այդ հարցը, որպեսզի 21:15-ից շուտ եթերաժամ սահմանվի:


















































ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր
Սթրիփ ակումբի մենեջերն Արագածոտնում երրորդն է
ԵԱՀԿ դիտորդական խմբի եզրակացությունը
«Իմ քայլը» դաշինքին ձայն տված 150 հազար քաղաքացի չի քվեարկել ոչ մի ռեյտինգային թեկնածուի օգտին
Հորդորում եմ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման հանել նախընտրական ելույթների և բանավեճերի առօրյա բառամթերքից
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ