Ընտրացուցակներն ավելի խայտառակ դարձան, ռեյտինգային ընտրակարգն էլ պահպանվեց
Հափշտապ կազմակերպված արտահերթ ընտրություններն անցկացվելու են խայտառակ ռեյտինգային ընտրակարգով: Սա դեռ քիչ չէ, այդպես էլ ընտրացֆուցակները կարգի չբերեցին:
Ավելին, ընտրացուցակները ոչ թե թեթեւացվեցին, այլ... ուռճացվեցին: Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ներկայացրել է ընտրություններին մասնակցող անձանց նախնական ցուցակները։
Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասել է, թե իրենք ցուցակների մաքրման աշխատանքները վաղուց են սկսել եւ արդեն ունեն գրեթե մաքուր ցուցակներ։
Պատկերացնո՞ւմ եք, մաքրել-մաքրել են եւ 2017թ. ապրիլի համեմատ ցուցակներն ավելացել են 12 հազար 324-ով: Ըստ պաշտոնական աղբյուրների մենք ունենք
2 միլիոն 577 հազար 122 ընտրող, այն դեպքում, երբ այդքան բնակչություն անգամ չկա Հայաստանում:
Ահա այսպիսի տխուր պատմություն: 2018թ. մայիսից սկսած ոչ միայն ռեյտինգային ընտրակարգը չվերացվեց, անգամ ցուցակները կարգի չբերվեցին, եւ եթե այս ամենին գումարենք, թե հիմնականում ովքեր են պատգամավորի թեկնածուները, ապա կարող ենք արդեն իսկ այսօր արձանագրել, որ մեզ սպասվում են Հայաստանի պատմության ամենախայտառակ խորհրդարանական կամ համապետական ընտրությունները:
Ի դեպ, չմոռանանք հիշեցնել, որ հեղափոխական առաջնորդները շեշտում էին, թե արտահերթ ընտրությունները կանցկացվեն, երբ ցուցակները կարգի բերվեն, ընդունվի համապխատասխան փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, վերացվի ռեյտինգային ընտրակարգը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին