Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն տուժող է ճանաչվել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն՝ Շալիկո Մանուչարյանը տուժող է ճանաչվել Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում եւ հարցաքննվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՔԿ-ն հայտարարեց, որ 2017 թվականին մի խումբ մարդիկ ծրագրել են իրականացնել քրեական հեղինակություն համարվող, Վանաձորի բնակչի սպանությունն ու այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, դիպուկահար հրավիրվել արտերկրից։
Սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվում է 43-ամյա Երևանցի, ով պրոֆեսիոնալ կարատեիստ է։ Վերջինս կալանավորվել է։ Պարզվում է, որ հենց նա է դիպուկահարին հրավիրել, նրա համար չվերթի տոմս գնել, ճանապարհածախսի համար գումար ուղարկել, իսկ Հայաստանում էլ նրան դիմավորել է օդանավակայանում եւ տեղափոխել Արմավիրում գտնվող հյուրատուն, ապա օրեր անց՝ Վանաձոր։ Սակայի սպանությունը ձախողվել էր, քանի որ Վանաձոր տեղափոխվելուց օրեր անց հենց դիպուկահարին են գտել մահացած՝ նրա համար վարձակալված բնակարանում։
Սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։
Սպանված դիպուկահարը տուժող է ճանաչվել։ Նրա հետ միասին տուժող է ճանաչվել նաեւ քրեական հեղինակությունը, ում պետք է սպաներ դիպուկահարը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ