Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից հետո Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային Բյութ շրջանում անտառային հրդեհների զոհերի թիվը 76-ից հասել է 77-ի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կիրակի հայտարարել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան: Այդպիսով՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի ընդհանուր թիվը հասել է 80-ի:
Միևնույն ժամանակ, նվազել է անհետ կորածների թիվը՝ 1.300-ից հասնելով 1000-ից պակասի:
Վերջին տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայի հյուսիսում «Քեմփ» հրդեհի ընդհանուր մակերեսն ավելի քան 500 ք/կմ է: Այս հրդեհն արդեն նահանգի պատմության մեջ ամենամահաբերն ու ավերիչն է ճանաչվել: Ավերվել է ավելի քան 12.000 շինություն՝ ներառյալ ավելի քան 10.000 բնակելի տուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել էր դաշնային բյուջեից նահանգին միջոցներ հատկացնել՝ տարերային աղետի դեմ պայքարի համար:
Բրիտանական Daily Mail պարբերականն արբանյակային լուսանկարների միջոցով ցույց է տվել Կալիֆոռնիայում գտնվող Մալիբու քաղաքում ավերածությունների մասշտաբը: Դրանցում պատկերված կանաչով շրջապատված գեղեցիկ տներն այժմ վերածվել են մոխրագույն աղբակույտի: Արբանյակից արված լուսանկարները կարող եք դիտել այստեղ:
Սակայն ամենից շատ տուժել է Փերըդայզ քաղաքը, որը վերածվել է մոխրի.


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ