Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Զոհրաբ Մնացականյան
Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար նա լավ ներուժ ունի։ Այս մասին ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք համարել, որ Հայաստանը զրկվել է այդ պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից եւ ընդունվել է արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանին ներկայացուցչին առաջադրելուց զրկելու որոշում՝ հաշվի առնելով Ղազախստանի նախագահի հայտարարությունը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ամփոփմանը, Մնացականյանը նշել է, որ ՀԱՊԿ–ն ներկայացնում է անվտանգության ոլորտում 6 գործընկերների ռազմատեխնիկական համագործակցության հարթակ.
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա եւ դրա համար մենք լավ կադրային ներուժ ունենք։ Միաժամանակ հարցի հիմքում հետեւյալն է՝ առաջին հերթին, նորմատիվ բազան չի նախատեսում ինչ–որ կոնկրետ լուծում այն դեպքի համար, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից իր լիազորությունների կատարումն անհնար է: Երկրորդ՝ որոշումները ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսով։ Երրորդ՝ ՀԱՊԿ հեղինակությունը, կենսունակությունը եւ արդյունավետությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար։ Որպես ՀԱՊԿ անդամ մենք հետաքրքրված ենք ուժեղ կազմակերպության գոյության գործում եւ մեր ներդրումն ենք կատարում դրանում։
Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գործող քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, քանի որ ծագել էին ներքին բնույթի իրավական խնդիրներ: Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի հենց սկզբից տարանջատի կազմակերպությունն ու մեր երկրի ներքին խնդիրները
Մեր մոտեցումն ուղղված է ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության ամրապնդմանը, լայն իմաստով բոլոր 6 անադամների միասնականության ուժեղացմանը։ Այնպես որ պատասխանելով հարցին կասեմ, որ ոչ՝ չի նշանակում։ ՀԱՊԿ կազմում 6 իրավահավասար անդամներ են եւ որոշումներն այստեղ կոնսենսուսով են ընդունվում»,–հավելել է Մնացականյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ