Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշը Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ին Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել Էնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն են Մենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. Ալիև Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ Վաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն է Բժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծ Դուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համար Հայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողները

Մբապեն մոտ է պատմական ռեկորդի. ֆրանսիացին կարող է գրանցել 21-րդ դարում լավագույն ցուցանիշըՆիկիտա Սիմոնյանի անվան փողոցի վերաբերյալ հարցեր․ Արմեն Նիկողոսյանի պարզաբանումը Armsport.am-ինՄիայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվելԷնդրյուի և Էպշտեյնի ամոթալի կապերի մասին փաստաթղթերը վերստին հարցեր են բարձրացնում Ոչ ոք կանանց չի ստիպում փոխնակ մայրության գնալ. բոլոր փոխնակ մայրերը ֆինանսապես կայուն ենՄենք արագ ենք սովորում խաղաղությանը, դա յուրահատուկ զգացողություն է. ԱլիևՎարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետՎաշինգտոնը փորձում է անհնարինը հնարավոր դարձնել«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներինն էԲժշկական ծառայություններից օգտվելիս էլեկտրոնային ՀԴՄ–ն պարտադիր կդառնա․ օրենսդրական նախագիծԴուք ձեր անցած ճանապարհով լավ օրինակ եք երեխաների համարՀայտնի են Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնութայն հաղթողներըԵս առաջադրվել եմ, որ լինեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում. Սրբուհի ԳալյանՌուսաստանը շարունակում է իր հատուկ ռազմական գործողությունը, ՊեսկովՆախատեսված բանակցությունները շարունակում են ընթացքի մեջ մնալՍիսիանի խաչմերուկից Կապան ճանապարհը փակ է կցորդով մեքենաների համարԻսպանիայի գավաթ․ Բարսելոնան հաղթեց Ալբասետեին՝ դուրս գալով կիսաեզրափակիչԱրսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքեր
Հայաստան

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին և ֆինանսավորել «Հ2»-ը

 

Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես էին եկել քրեական գործով Սամվել Մայրապետյանի նկատմամբ, ով նաև հանդիսանում է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի գլխավոր տնօրենը, որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու՝ ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին ուղղված համատեղ բաց նամակով: Այս մասին ասված է դատախազության պարազբանման մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Բացի այդ, արդեն տևական ժամանակ է, ինչ «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի լրատվական թողարկումներով հետևողականորեն տարածվում է ինչպես կիրառված խափանման միջոցի, այնպես էլ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի գույքի նկատմամբ արգելանք դնելու, նրա տեսակցությունները և հեռախոսազանգերն արգելելու որոշումները, ինչպես նաև վերջիններս վերացնելուն ուղղված մեղադրյալի պաշտպանի ներկայացրած միջնորդությունները նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մերժելու վերաբերյալ որոշումներն անհիմն լինելու վերաբերյալ ապատեղեկատվությունը՝ որը երբեմն ձեռք է բերում նաև նշված գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին վարկաբեկելուն միտված երանգավորում՝ ակնհայտորեն վերջինիս նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ, օգտագործելով քրեական գործի նյութերից հանրության լայն զանգվածների անտեղյակությունը, հնչող գնահատականների, արվող ենթադրությունների հետևանքով առաջանում է հանրային կարծիքի մանիպուլացման հնարավորություն, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքն առերևույթ կատարելու համար: ՀՀ վերաքննիչ դատարանը, 2018թ. հոկտեմբերի 27-ին քննելով քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ներկայացված բողոքը, բավարարել է այն՝ ըստ էության փաստելով, որ Ս. Մայրապետյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում, ոչ միայն կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, այլև մինչդատական վարույթի ընթացքում կխոչընդոտի գործի քննությանը: Այլ կերպ ասած՝ դատարանը հիմնավորված է համարել վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված քննիչի միջնորդությունը:

Ինչ վերաբերում է Ս. Մայրապետյանի տեսակցության և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը հանելու պահանջներին և նրա առողջական վիճակի հետ կապված մտահոգություններին, ապա հարկ ենք համարում նշել, որ նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում: Սամվել Մայրապետյանին մեղսագրվող արարքի սանկցիան նախատեսում է նաև գույքի բռնագրավում:

Երկրորդ՝ վերոնշյալ բոլոր խնդիրները մանրամասն քննարկվել են դեռևս նոյեմբերի 9-ին, այսինքն լրատվամիջոցների կողմից բաց նամակով հանդես գալուց 4 օր առաջ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ կազմակերպված՝ Սամվել Մայրապետյանի պաշտպանի և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի ներկայացուցչի ընդունելության ժամանակ: Ելնելով հանդիպման արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը գրեթե դրանից անմիջապես հետո հանդես է եկել մի քանի նախաձեռնություններով:

Առաջին՝ նկատի ունենալով ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության աշխատակիցների կողմից բարձրացված այն խնդիրը, որ Ս. Մայրապետյանի ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա կալանք դրվելու պատճառով վտանգված է հեռուստաընկերության հետագա ֆինանսավորումը, իսկ վերջինիս աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, նշված ընդունելության ժամանակ պարզաբանվել է, որ եթե վարույթ իրականացվող մարմին կներկայացվի մինչև կալանավորվելը Ս. Մայրապետյանի անձնական միջոցներից համապատասխան պարբերականությամբ «Հ2» հեռուստաընկերությանը իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները, ապա կձեռնարկվեն միջոցներ նույն պարբերականությամբ և համաչափությամբ փոխանցումները թույլ տալու ուղղությամբ:

Երկրորդ՝ ելնելով ներկայացվող այն մտահոգություններից, որ Ս. Մայրապետյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք անազատության մեջ գտնվելու պայմաններում սրացման դեպքում կարող են հանգեցնել առողջության կտրուկ՝ կյանքին սպառնացող հետևանքների և, ըստ էության, անհամատեղելի են կալանքի ռեժիմի հետ, գրություն է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրյալի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Երրորդ՝ հանձնարարվել է քննության կոնկրետ փուլում գնահատելով ռիսկերը՝ լուծել ընտանիքի անդամների հետ Ս. Մայրապետյանի տեսակցությունները բացելու հարցը:

Տարօրինակ է այն հանգամանքը, որ մշտապես քրեական գործերի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության արդարացի պահանջների դիրքերից հանդես եկող զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերները կոնկրետ նշված գործով կայացված դատավարական որոշումների հիմնավորվածության մասին դատողություններ են հնչեցնում՝ առանց քրեական գործի նյութերին ծանոթ լինելու, հիմնվելով բացառապես Ս. Մայրապետյանից «ցուցմունքներ կորզելու» վերաբերյալ անհասկանալի, մտացածին և առանց որևէ փաստարկման հնչեցվող ենթադրության վրա, որը քրեական գործերն ու դրանցով իրականացվող քննության ընթացքը, վարույթ իրականացնող մարմինների գործողություններին ու դատավարական որոշումներին համընդհանուր ձևով այլ երանգ հաղորդելու, այդ կերպ նախաքննության ընթացքի վրա անուղղակի ազդեցություն գործադրելու մերժելի նախադեպ ստեղծելու ռիսկեր է պարունակում:

Այս համատեքստում նույնքան անհասկանալի և անընդունելի են նաև Ս. Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման, ինչպես նաև այլ արգելանքի միջոցների կիրառումը որպես լրատվամիջոցի, տվյալ դեպքում «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գործունեության և ազատ խոսքի արտահայտման սահմանադրական իրավունքի նկատմամբ ճնշումների դրսևորում ներկայացնելու փորձերը՝ այն պարզ պատճառով, որ Ս. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առհասարակ որևէ առնչություն չունի ո՛չ նշված հեռուստաընկերությունում նրա կարգավիճակի և ո՛չ էլ առավելևս հեռուստաընկերության գործունեության հետ: Նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարելի է քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ լրատվական գործունեության հետ այս կամ այն չափով առնչվող ցանկացած անձի օժտել այսպես կոչված «անձեռնմխելիությամբ»՝ շահարկելով լրատվական գործունեության ազատության սկզբունքն ու սահմանադրական իրավունքը, որը, ի դեպ, նույնչափ արժեքավոր է, որքան արդարադատության շահի ապահովումը»: