ՀՀԿ-ի հետ աշխատածը՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 16-րդ հորիզոնականում Արգիշտի Մեխակյանն է, ով Էջմիածնի համայնքի ղեկավարի տեղակալն է: Սակայն նրա կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս հետաքրքիր տվյալների ենք հանդիպում: Մասնավորապես, նա, չնայած անկուսակցական է, սակայն ՀՀԿ իշխանության տարիներին` դեռ 2007թ. սկսած, մշտապես աշխատել է պետական համակարգում:
Օրինակ, 2007թ. փետրվար-հունիս ամիսներին աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի վերահսկողության բաժնում: 2008-2010թթ. աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ: 2010-2014թթ. աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում` որպես կոմիտեի նախագահի օգնական:
Իսկ 2014-2016թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնականի պաշտոնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ