ՔՊ-ն զգուշացրել է Արարատի մարզպետին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է։ Այստեղ են ապրում Ավշարի Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրները, Մանվել Ղազարյանը, այստեղ է Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը։
Երիտմարզպետ Գարիկ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ իր մարզի ցուցանիշներն ընտրություններում բարձր լինեն, եւ ինքն անցնի խորհրդարան՝ չխորշելով օգտագործել «հին Հայաստանի» մոտեցումները։
Երեկ նա հանդիպման է կանչել ազատամարտիկներին եւ զոհվածների ընտանիքներին՝ հասկանալու նրանց «պատած ցավը»։
«Իսկ մինչ այդ մեզ չէր հիշում»,- ասաց հանդիպման մասնակիցը։ Մինչ այդ էլ մարզպետը «սադկա» էր դրել նախկին իշխանությունների մերձավորների «դռներին», մեսիջ ուղարկել, որ նախկինների համար աշխատելու դեպքում «լավ չի լինի»։
Այս ինֆորմացիան հասել է «ՔՊ» վարչություն, ուր նախորդ օրվա նիստում մարզպետը զգուշացվել է՝ չանել նման բաներ, հակառակ դեպքում չի դառնա պատգամավոր, այլ կզբաղեցնի մարզի ՋՕ պետի պաշտոնը։ 40 հազար քմ հողատարածքը կաթիլայինով ոռոգելո՞ւ, թե՞ կոկորդիլոսաբուծությունը խթանելու համար՝ հարցրինք մենք։ «Իշխանությունները մարզպետի նախընտրելի թեկնածու ունեն»։
Ի դեպ, Արտաշատում երեկվա դրությամբ հայտնի էր, որ 2 կին թեկնածու կա «ՔՊ»-ից՝ մարզպետի օգնականը եւ աշխատակազմի ղեկավարի ԺՊ-ն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ