Ավանդական գործարք, ավանդական գին, ավանդական վճարող
Նախընտրական այս փուլում Հայաստանում կրկին կիրառվում են կեղտոտ տեխնոլոգիաներ: Բնականաբար, կեղտոտ տեխնոլոգիաները կիրառվում են կեղտոտ լրատվամիջոցների միջոցով: Եւ ամենակարեւորը՝ կեղտոտ տեխնոլոգիաները հիմնականում կիրառում են իշխանությունները:
Այս անգամ կեղտոտ տեխնոլոգիան կիրառվել է իրեն ազատական, անգամ ընդդիմադիր ներկայացնող լրատվամիջոցի կողմից: Այսպես «Ավանդական գործարք, ավանդական գին, ավանդական վճարող» վերնագրով նյութի հետ տեղադրվել է այս լուսանկարը:

Արդեն կարեւոր չէ, թե ինչ է գրված հոդվածում: Կարեւորն այն է, որ նման վերնագրով նյութի հետ տեղադրվել է մի լուսանկար, որտեղ պատկերված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական բուկլետը:
Կիրառվել է պարզագույն հնարք, որը կիրառողների հույսն այն է, որ ընթերցողը նյութի վերնագիրը կասոցացնի ՕՐՕ դաշինքի հետ:
Սա պարզապես ցինիզմ է, սա խայտառակություն է եւ սա կեղտոտ տեխնոլոգիան կիրառողների ամոթն է: Բացի այդ, ընտրողը այս փաստից կարող է շատ հստակ հետեւություն անել, թե իշխանությունները հատկապես որ քաղաքական ուժի դեմ են որոշել պայքարել:
Բարեբախտաբար, ՀՀ քաղաքացին քաջատեղյակ է, թե ովքեր են գնում գործարքի, ովքեր են փորձում կաշառել ընտրողին եւ ովքեր են վճարողները: Գիտեն, թե նաեւ ովքեր են թաթախված օֆշորային սկանդալներում, եւ ովքեր են օֆշորային փողերն օգտագործում ժողովրդի ձայները գնելու համար:
Այս մասին գիտեն նաեւ լրատվամիջոցները, այդ թվում եւ այս կեղտոտ տեխնոլոգիան իրականացնողը: Տրամաբանական կլիներ, որ այս նյութի տակ դրվեր օֆշորում թաթախվածների կամ նրանց բուկլետների լուսանկարները, բայց դրվել է «Օսկանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի բուկլետը:
Հարց է առաջանում, թե ինչու: Պատասխանը պարզ է: Վաղուց արդեն երեւանյան սրճարաններում համառ լուրեր են շրջանառվում, որ որոշ լրատվամիջոցներ, որոնք ներքաշվում են կեղտոտ գործարքների մեջ, սնվում են նաեւ օֆշորային գումարներով:
Եւ ստիպված ենք բոլորին, այդ թվում միջազգային բոլոր կառույցներին, կազմակերպություններին կոչ անել արձանագրել այս փաստը, ֆիքսեն, թե որ լրատվամիջոցներն են ներքաշված այս կեղտոտ խաղերի մեջ եւ հետեւություններ անեն: Իսկ հետեւությունը մեկը պետք է լինի՝ չհամագործակցել նման լրատվամիջոցների հետ:
Վարդան Մխիթարյան


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...