2.2 մլն եվրո, 0.5 մլն ֆունտ ստերլինգ եւ 1.5 մլն կրոն. Եվրոպայի օգնությունը ՀՀ-ին՝ ընտրությունների համար
12:28, 14.11.2018
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Քաղաքականություն
Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության ու Շվեդիայի կառավարությունները ֆինանսական աջակցություն կտրամադրեն Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
Այսօր՝ նոյեմբերի 14֊ին, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրեցին փաստաթուղթ՝ պաշտոնապես հայտարարելով ՄԱԶԾ-ի կողմից իրականացվելիք ընտրական գործընթացների աջակցության ծրագրի մեկնարկը:
«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի ու թափանցիկ ընտրություններ, ինչպես նաեւ ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները:
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, ԵՄ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի կողմից՝ համապատասխանաբար 0,7 միլիոն դոլար, 1,5 միլիոն եվրո, 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ եւ 1,5 միլիոն շվեդական կրոն դրամական օժանդակությամբ:
Ծրագրի թիրախում են հետեւյալ հիմնական ոլորտները՝ ապահովել 2017-ի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրն ընտրատեղամասերի եւ քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը՝ 2000 ընտրատեղամասերից շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրացնման գործընթացն ու ընտրողների իրազեկումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման եւ գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում ԿԸՀ-ին աջակցելու միջոցով նպաստել ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց ու երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ ֆինանսական աջակցության խնդրանքով եվրոպական երկրներին դիմել էր Հայաստանի կառավարությունը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ