Վարդենիսի քաղաքապետը լքել է հարազատ կուսակցությունն ու խուսափում է հարցերից
Վարդենիսի քաղաքապետ Արամ Հարությունյանը քաղաքապետ ընտրվելիս ՀՀԿ խմբակցության անդամ է եղել: Վարդենիսում խոսում են, որ քաղաքապետը տներ ու օբյեկտներ է կառուցել, անգամ ՌԴ-ում բիզնես հիմնել: Այս ամենը նա արել է, երբ ղեկավարում էր Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը:
Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումները Արամ Հարությունյանը «մաղարիչով» լուծեց եւ ՀՀԿ-ի «դաբրոն» ստանալով 2017թ.-ին ընտրվեց Վարդենիսի քաղաքապետ: Վարդենիսի քաղաքապետը մի քանի ամիս է, ինչ լքել է իր հարազատ կուսակցությունը: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է լքել ՀՀԿ-ի շարքերը, քանի որ դրա շնորհիվ է դարձել քաղաքապետ, Հարությունյանն ասաց՝ չի կարող մեր հարցին պատասխանել: Քաղաքապետից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատրաստվում աշխատել նոր իշխանությունների հետ եւ ի՞նչ հարաբերությունների մեջ է նորանշանակ մարզպետի հետ. «Իմ հարաբերությունները նոր իշխանությունների հետ շատ լավ են, ամեն ինչ ընտիր ա, երկիրը շատ լավ հունի վրա դրված ա, շատ լավ առաջնորդ ունենք, էլ ինձ ոչ մի ձեւի հարց չտաս, չեմ պատասխանի»,-ասաց, ու անջատեց հեռախոսը:
Մեր հեռախոսազանգերին քաղաքապետը էլ չպատասխանեց, այնինչ մեզ հետաքրքրում էր, թե ի՞նչ բիզնեսներ ունի նա Ռուսաստանում եւ ինչ ունցվածի տեր է, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կայքում քաղաքապետի հայտարարագիրը չկա:
Նշենք նաև, որ Արամ Հարությունյանի եղբայրը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Հարությունյանը եւս չարաշահումների մեղադրանքով ձերբակալվել էր, գրավի դիմաց ազատ է արձակվել: Փաստորեն ապօրինի հարստանալը Հարությունյանների անդամների մոտ սովորություն է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ