Այս ընտրություններում «ասֆալտին փռել, պատին ծեփել» չի լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։
Եվ հիշեցրել եք Փաշինյանին, որ ձեր իշխանության ժամանակ դուք ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրությունների ժամանակ խոչընդոտ չեք ստեղծել ոչ մի ժամանակ՝ գումարած, որ դա նաեւ օրենքի պահանջն է՝ պատգամավորի թեկնածուներն անձեռնմխելի են։
Փաշինյանն ուշի-ուշով լսել է Ձեզ եւ հավաստիացրել, որ այս ընտրություններում «ասֆալտին փռել, պատին ծեփել» չի լինելու, ավելին՝ Ձեր ներկայությամբ խոսել է համապատասխան պաշտոնյաների հետ։
ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկար լռեց, ժպտաց ու թե՝ «Լավ իդեա տվեցիք, որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, անպայման այդ մասին կխոսեմ իր հետ»։ Հաճա՞խ եք հանդիպում։ «Իհարկե, հանդիպում ենք»։ Որտե՞ղ։ «Խորհրդարանում․ երեկ բյուջեի քննարկումն էր, այսօր էլ հարցուպատասխանի օր է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ