Հայաստանի բնակիչներին կասկածում են Բրիտանիայում կրիպտոարժութային խարդախության համար
Հայաստանի բնակիչներ Ռուբիկ Աբրահամյանը և Կարեն Ավետիսյանը կասկածվում են Միացյալ Թագավորությունում կրիպտո-խարդախության համար: Այս մասին հայտնում է Financemagnates կայքը:
Բրիտանական «Ֆինանսական վարքի լիազոր մարմին» կազմակերպության (FCA) տվյալներով` AsicTrader անվանումով կրիպտոարժույթի ենթադրյալ միջնորդ կազմակերպությունը Միացյալ Թագավորությունում ներդրողներին առաջարկել է ծառայություններ մատուցել` առանց անհրաժեշտ լիցենզիայի: Ընկերությունը հայտարարել է, որ Շոտլանդիայում գրասենյակ ունի` Small Firms Services անունով, և ընկերություններին թույլ է տալիս Շոտլանդիայում գրանցում ձեռք բերել ընդամենը 98 դոլարով:
FCA-ը բացահայտել է, որ Էդինբուրգում նման գրասենյակ գոյություն չունի: AsicTrader-ը նաև բրիտանական հեռախոսահամար է նշում, որը, պարզվել է, չի գործում: Ընկերության տվյալների մեջ նշված է, որ այն Միացյալ Թագավորությունում գրանցված Hellax Corp.-ի դուստր ձեռնարկությունն է:
Լրատվամիջոցում նշվում է, որ հայտնի չէ, թե ով է կանգնած ընկերության ետևում, սակայն դրա բոլոր փաստաթղթերը ստորագրվել են Ջեյմս Դիկենս անունով անձի կողմից: Իսկ ընկերությանը և Դիկենսին առնչվող մեկ այլ ընկերություն` Dastinway ՍՊԸ-ն, վերահսկվում է հայաստանաբնակ Ռուբիկ Աբրահամյանի և Կարեն Ավետիսյանի կողմից:
Նշվում է, որ Աբրահամյանն ու Ավետիսյանն ամենայն հավանականությամբ կանգնած են Cryptobank UK-ի ետևում: Եթե անգամ նրանք կապ չունեն, ապա նրանց ընկերությունը ներկայացնող անձինք էին փորձել մարդկանց մոլորեցնել, որպեսզի գործարքներ իրականացնեն Cryptobank UK-ի միջոցով. ընկերությունը նախնական-դրամական-առաջարկի (ICO) դիմաց 651․000$ վճար է սահմանել:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ