Մալաթիայում Սամվել Ալեքսանյանը Արարատ Միրզոյանին է աջակցելու՞
Աժ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարեց,որ դեռ չի կողմնորոշվել՝ առաջիկա ընտրություններում առաջադրվելու է միայն համամասնակա՞ն ընտրակարգով, թե՞ ռեյտինգային: Ռեյտինգայինի դեպքում կառաջադրվի նույն` թիվ 3 ընտրատարածքում՝Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ :
«Համաձայն չեմ , որ ընտրություններն ապաքաղաքական են լինելու:Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ, որ սա մեր երկրի պատմության մեջ եթե ոչ ամենաքաղաքականը, ապա ամենաքաղաքականներից մեկն է լինելու»,-ասաց նա:
ՀՀԿ-ի պնդրումները, թե միակ ընդդիմադիրն իրենք են, Ա.Միրզոյանին չի հետաքրքրում. «Թող իրենք կողմնորոշվեն՝ ով է ընդդիմություն, ով է իրական, ով՝ չիրական: Ընդհանրապես, ես չիրական կամ գրպանային ընդդիմության անհրաժեշտություն չեմ տեսնում և այդ ձևակերպումն ինքնին կեղծ եմ համարում: Դասագրքային ձևակերպում կա՝ ով կառավարությունում ներկայացված չէ, բոլոր նրանք ընդդիմություն են»:
Անդրադառնալով Արագածոտնի, Սիսիան, Լոռի, Շիրակի մարզերում ՔՊ ռեյտինգային թեկնածուների միջև ծագած «կռիվներին»՝ Ա.Միրզոյանը նշեց, որ ՔՊ-ում ցուցակի հետ կապված կռիվ չի եղել, իրեն հասել է մարզերում 1-2 միջադեպի մասին տեղեկություն, որ հրահրողը հավակնություններ ունեցող մեկն էր, որն իրականում ՔՊ-ական չէ:
Ա.Միրզոյանը զարմանք արտահայտեց, որ խոսակցություններ կան, որ Մալաթիայում Սամվել Ալեքսանյանն իրեն է աջակցելու. «Լուրջ էդպիսի խոսակցություններ կա՞ն»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ