Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում Թրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել Հայաստան Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.am Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում

Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ինԿապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասԳարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեցՔրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնասՍուրեն Պապիկյանը հորդորում է քաղաքացիներին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներինԱուդիտ խոցելի ընտանիքներում․ նոր նախաձեռնությունը կնպաստի էներգաարդյունավետության բարձրացմանըՉինաստանը որոշել է կիսով չափ կրճատել բրիտանական վիսկիի ներկրման մաքսատուրքըԻսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետըՀամզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» շարքերըԱյս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասինԿարիմ Բենզեման խիստ դժգոհ է պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկիցՇատերն էին ինձ ասում անտեղի չզանգել, քանի որ նա չի անի դա, բայց նա արեց. ԹրամփՀՀ ԱԳ նախարարըի հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետԿլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձելԳիշերային կենսակերպը առաջացնում է սրտանոթային հիվանդություններ«Տոտենհեմը» և «Յուվենտուսը» ևս միանում են Սթերլիգի համար պայքարինՀնագետները Գիզայի Մեծ Բուրգի մոտ հայտնաբերել են առեղծվածային ստորգետնյա կառույցներՄրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով«Ինտերը» բանակցություններ է վարում Մուսա Դիաբիի տեղափոխության հետ կապվածՊուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակինՊաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Վիգեն և Լինդա ԷուլջեքջյաններինԳողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխում հինգերորդ սերնդի կործանիչներԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրQR կոդերը սկանավորելով կարող եք լրացնել հարցաշարը, նշել Առողջության ապահովագրության համակարգի ձեր բողոքը. Ավանեսյան
Վերլուծական

Բնակչության թիվը խոսքով անհնար է կրկնապատկել

Մի քանի ամիս կամ գուցե մեկ տարի առաջ ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը խոստանում էր Հայաստանում 2040թ. բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի: Ոմանք այս հայտարարությունը հումորի առարկա դարձին, ոմանք սկսեցին քծնել Սերժ Սարգսյանին եւ շատ քչերն իրականում փորձեցին հասկանալ, թե որքան ռեալ է այս խոստումը:

Հիմա Նիկոլ Փաշինյանը, նրա ՔՊ-ն խոստանում են բնակչության թիվը հասցնել հինգ միլիոնի: Եւ կրկին գրեթե որեւէ լուրջ քննարկում:

Սկսենք նրանից, որ մինչ օրս, նույնիսկ մայիսիյան իշխանափոխությունից կամ եթե ուզում եք թավշյա հեղափոխությունից հետո չի նշվում, թե վերջապես իրականում քանի մարդ է ապրում Հայաստանում: Եթե մենք չունենանք իրական թիվ, ապա ոչ մի հաշվարկ հնարավոր չէ իրականացնել:

Մասնագետները վաղուց արդեն հենվելով մի շարք տվյալների վրա, շեշտում են, որ երկրի իրական բնակչությունը տատանվում է 2-2,2 միլիոնի սահմաններում: Պետական վիճակագրությունը պնդում է, թե բնակչության թիվը երեք միլիոն է:

Մի կողմ թողնենք , թե ով ինչն է համարում արտագաղթի, ցածր ծնելիության պատճառը եւ շեշտենք, որ կա երկու հիմնական պատճառ՝ բարոյահոգեբանական եւ տնտեսական:

Եթե ցանկանում եք լինի ներգաղթ, եթե ցանկանում եք հայերը վերադառնան Հայաստան, ապա վերացրեք անարդարության մթնոլորտը եւ իրական տնտեսական բարեփոխումներ իրականացրեք:

Առանց այս երկու քայլի, խոսել ներգաղթի եւ առավել եւս արտագաղթի կանխման կամ վերացման մասին՝ ավելորդ է: Ավելին, մշտապես պետք է հիշել, որ ոչ ծնելիությունը, ոչ էլ ներգաղթը հայտարարություններով եւ խոստումներով հնարավոր չէ ավելացնել: 

ՄԱԿ-ը մեզ հուշում է, որ 2050թ. Հայաստանում կբնակվի մոտ 2,7, իսկ 2100-ին հազիվ 1,8 մլն մարդ: Սա մեզ հուշում է, որ որոշ ազդեցիկ ուժեր ահա այսպիսի ծրագրեր ունեն մեզ հետ կապված, բայց դա դեռ չի նշանակում, որ եթե ծրագրել են, անպայման կիրականացնեն:

Եթե մենք իրոք խոսքից անցնենք իրական գործերի, տնտեսական լուրջ վերափոխումներ իրականացնենք, վերացնենք ֆեոդալական հարաբերոսւթյունները բիզնեսում, վերջ տանք անարդարությանը, ապա կլինեն առաջին իրական ներդրումները, կլինեն առաջին ներգաղթի հոսքերը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքան կաճի բնակչությունը, եթե դադարի արտագաղթը, ապա վերցնենք 20-րդ դարի օրինակը եւ փորձենք կողմնորոշվել:

Այսպես, 1959թ. Հայաստանում բնակվում էր 1,8 մլն մարդ, իսկ 1970թ. արդեն 2,5 մլն: Այլ կերպ ասած, երբ չկար արտագաղթ, երբ ծնելիությունը միջինից բարձր էր, 11 տարում բնակչության թիվն ավելացավ մոտ 700 հազարով:

1979թ. Հայաստանի բնակչությունը հասավ 3 մլն-ի, իսկ ավելի կոնկրետ 3 մլն 38 հազարի, այլ կերպ ասած, ոչ բարձր բնական աճի եւ արտագաղթի բացակայության պայմաններում ինը տարում երկրի բնակչության թիվն ավելացավ կես միլիոնով:

Կարծում ենք, որ այս թվերը մոտավոր պատկերացում են, տալիս, որ եթե բնական աճը մի փոքր բարձրացնենք, իսկ արտագաղթը գոնե հասցնենք նվազագույնի, եւ ապաքհովենք ներգաղթի որոշ ալիք, ապա տասը տարում, առավելագույնը բնակչությունը կարող է աճել 400-500 հազարով, որից պետք է շատ գոհ լինենք: 

Եւ եթե ընդունենք, որ այսօր Հայաստանում բնակվում է մոտ երկու կամ 2,2 միլիոն մարդ, ապա եթե կարողանանք 2027թ. բնակչության թիվը հասցնել 2,4-2,6, ապա շատ գոհ պետք է լինենք, իսկ եթե 2040 Հայաստանում բնակվի 3,2-3,4 միլիոն, ապա սա շատ փայլուն ցուցանիշ կլինի:

Եւ ամենակարեւորը, ներգաղթի հարցում ուտոպիստ պետք է չլինենք: Այո, կլինի ներգաղթ, եթե Հայաստանում կենսամակարդակն աճ արձանագրի, բայց մտածել, թե 1991 թվականից Հայաստանից բոլոր հեռացածներն ու նրանց սերունդները կվերադառնան Հայաստան՝ միամտություն կլինի: 

Ավելի անկեղծ լինենք, մենք մեր հույս հիմնականում պետք է դնենք այստեղ մնացած եւ այստեղ ամրացած մարդկանց վրա: Եւ եթե 2050թ. Հայաստանում բնակվի ոչ թե 2,7, այլ մոտ 4,7 մլն մարդ, ինչը շատ իրատեսական թիվ է, իսկ 2100 ոչ թե 1,7, ինչպես ՄԱԿ-ն է կանխատեսում, այլ 6,5-7 մլն, ինչը եւս շատ իրատեսական ցուցանիշ է, ապա կարող ենք համարել, որ մենք շատ լուրջ հաղթանակ ենք տարել: 

Հակոբ Ասատրյան

Top-News.am