Առաջիկա ընտրությունները՝ արտաքին քաղաքական մարտահրավերներ
«168 ժամը» գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններում կարևոր են լինելու հասարակական տրամադրությունները, և այն, թե որ ուժին նախապատվություն կտա հասարակությունը: Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները: Սա թեստ է լինելու:
Սակայն հայ հասարակությունում ներկայումս լուրջ հակառուսական տրամադրություններ չկան: Դրանք ավելի ակտիվորեն գեներացնում են քաղաքական ուժերը՝ ինչ-ինչ նպատակներով կամ Ռուսաստանից ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալիքով, սակայն այս կարծիքներն էլ ավելի հստակ կդառնան ընտրությունների արդյունքներից հետո»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Սասնա Ծռեր» կուսակցության մասնակցությանը:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ քաղաքական դաշտի արմատականացումը դրական հանգամանք չէ: «Բոլորի համար պարզ է, որ առաջատարը լինելու է ներկայումս իշխող կուսակցությունը, և ևս մի քանի ուժ ստանալու է շատ ցածր տոկոսներ՝ դրանով իսկ ողջ պատասխանատվությունը լինելու է իշխող ուժի վրա: Չեմ կարծում, որ «Սասնա Ծռերն» ընդհանրապես կլինեն խորհրդարանում: Ուստի ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն ապագայում ավելի վատ լինեն, քան այսօր են»:
Նրա խոսքով՝ խորհրդարանում կարող են լինել և´ արևմտամետ, և´ ռուսամետ ուժեր, սակայն գլխավոր թելադրողը լինելու է ներկայիս վարչապետը, որ, նրա կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում որևէ բան չի փոխելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ