Զինված ուժերում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում
Բյուջեով Զինված ուժերում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Սակայն ՊՆ-ն խնայողությունների միջոցով կարող է փոխհատուցել դա: Նախ առաջնահերթություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնողներին, նշեց Տոնոյանը: «Այս պահին հարցը կլուծվի լրացուցիչ վճարումների եւ պարգեւատրումների միջոցով», - ասաց նա:
Պատասխանելով բնակարանով ապահովելու մասին հարցին, Տոնոյանը նշեց, որ հարցը կլուծվի ծառայողական բնակարանների մասնավորեցման հաշվին: Մեկ այլ լուծում է հիպոթեքային վարկը, որը բավականաչափ մատչելի է զինծառայողների համար, ընդ որում տրվելու է ոչ միայն երիտասարդ սպաներին, այլեւ, ըստ Տոնոյանի որոշման, 10-20 տարի ծառայածներին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ