43-ամյա երևանցին մեղադրվում է քրեական հեղինակության սպանությունը նախապատրաստելու մեջ
Քրեական հեղինակություն համարվող անձի սպանության նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել 43-ամյա տղամարդու։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել նաև դիպուկահար, ով, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։
2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երևան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաև քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։
Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Հայաստան ժամանելու նպատակով դիպուկահարին գումար ուղարկած, ինքնաթիռի տոմս գնած, նրան օդանավակայանում դիմավորած և նշված հյուրատուն տեղափոխած անձի ինքնությունը, ով, ըստ քննության տվյալների, մի խումբ անձանց հետ միասին առաջարկել է նրան իրականացնել քրեական հեղինակության սպանությունը։ Բացի այդ, բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունն իրականացնելու համար ձեռք է բերվել օպտիկական հրազեն։Տվյալ անձը Երևանի բնակիչ է, 43 տարեկան, ով նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր, ապա նաեւ՝ կալանավորվել։
Քննչական կոմիտեն այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ առայժմ ձեռնպահ է մնում հրապարակել այդ թվում, թե ում էին պատրաստվում Վանաձորում սպանել եւ ինչ պայմաններում է սպանվել դիպուկահարը։ «Քրեական գործով մի շարք հանգամանքներ պարզվել են, սակայն քրեական գործի առանձնահատկությունները նկատի ունենալով այս փուլում նոր մանրամասներ չեն հրապարակվի՝ քննությանը չվնասելու համար», հայտնեցին ՔԿ-ից։ Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը գնում է Վանաձորում քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ի մասին, ում սպանությունը ծրագրված է եղել 2017 թվականին եւ ըստ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների այս տարվա հոկտեմբերին Վանաձորում մեկ այլ քրեական հեղինակության նկատմամբ կատարված սպանության փորձը փոխկապակցված են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ