Քաղաքապետարանը սեփականատիրոջն առանց որոշում ցույց տալու ապամոնտաժել է շինությունը. իսկ շինությունն ապօրինի չէ
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ այսօր Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված 1100քմ տարածք զբաղեցնող կառույցի սեփականատիրոջ ընկերը՝ Արմեն Ահարոնյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը շենքն ապամոնտաժել է առանց որևէ որոշում, փաստաթուղթ ու հիմնավորում սեփականատիրոջը ներկայացնելու:
«Թաղապետ Հայկ Մհրյանը կանգնած էր, ոստիկանները շրջափակել էին շենքը, մարդիկ եկան քանդեցին ու գնացին: Մենք խնդրեցինք ցույց տալ քանդելու որոշումը, ոչինչ ցույց չտվեցին, քանդելու որոշում չկա, եկել են, քանդում են: Մեր իրավաբանը եկել, թաղապետին ասում է՝ ինչի՞ հիման վրա եք քանդում, թաղապետը փախչում է, ասում է՝ ես տեղյակ չեմ»,-ասաց Արմեն Ահարոնյանը:
Հարցին, թե շինությունն ապօրինի չէ՞ և արդյոք չե՞ն նախազգուշացվել, Արմեն Ահարոնյանն ասաց. «Հողատարածքը մերն է, որի վրա շինություն է կառուցվել, հիմա իրենք ասում են, թե մենք իբր նորմ ենք խախտել և մայթեզրի սահմանագծին ենք մոտեցել, բայց մենք կարգը պահպանել ենք»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն այսօր հայտնել էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույց: Քաղաքապետարանի պաշտոնական կայքն ուղիղ եթերում ցուցադրեց ապամոնտաժման գործընթացը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ