Մինչ գործող իշխանությունները տարված են նախընտրական ցուցակներ կազմելով, մարզերում դպրոցներ են փակվում
Մինչ գործող իշխանությունները տարված են նախընտրական ցուցակներ կազմելով, Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի դպրոցը փակվում է, պատճառը աշակերտ չունենալն է: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դպրոցում 2017 թվականի սեպտեմբեր 1-ից դասարանները չեն կոմպլեկտավորվել աշակերտներ չլինելու պատճառով:
Եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը որոշել է վերջնական փակել մոտ 60 բնակիչ ունեցող Տաշտունի դպրոցը` շենքը, հողատարածքը, սպորտդահլիճը հանձնելով պետական գույքի կառավարման կոմիտեին:
Ավելին, ըստ նախարարության` այս ամենի արդյունքում պետական բյուջեում կխնայվի 19 մլն դրամ: Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեծ ափսոսանքով նկատեց, որ Տաշտուն գյուղն անգամ մեկ աշակերտ չունի: «Եթե գոնե մեկ աշակերտ լիներ, դպրոցը չէր փակվի: Բայց, ցավոք, Տաշտունը ոչ միայն աշակերտ չունի, այլեւ երեխա: Բարձր լեռնային, սահմանամերձ գյուղ է, մարդիկ իջնում են դեպի Ագարակ, Մեղրի, այնտեղ ամուսնանում, ընտանիք կազմում»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց քաղաքապետը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ