Պետք է ընտրել կամ պարոն Փաշինյանին, կամ ՀՀԿ-ին. Վիգեն Սարգսյան
Բացի ՀՀԿ-ից մյուս ուժերը կամ դուրս են եկել «Ելք» դաշինքի ծոցից, կամ այս ընթացքում հասցրել են ստորագրել մի շարք փոխգործակցության պայմանագրեր, որը թուլացնում է նրանց ընդդիմադիր կեցվածքի հնարավորությունը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե այդ ուժերն ընդդիմություն են։
«Ընդդիմության դաշտում մեկ հայտ կա եւ դա ՀՀԿ-ի հայտն է։ Մենք հաջորդ խորհրդարանում ընդդիմություն ունենալու ենք, թե ոչ։ Եթե պատրաստ ենք անցում կատարել միաբեւեռ համակարգի, ապա պետք է ՀՀԿ-ին չվստահել։ Եթե ուզում ենք գոնե երկու կարծիք լինի խորհրդարանում, ապա պետք է ընտրել կամ պարոն Փաշինյանին, կամ ՀՀԿ-ին»,-ընդգծեց նա։
Վիգեն Սարգսյանը անդրադառնալով ՀՀԿ-ի սխալներին, ասաց, որ դրանք բնորոշ են ցանկացած կուսակցության, որը 5 տարուց ավելի եղել է իշխանության. «ՀՀԿ-ն հեծանիվ չի հորինել եւ կրկնել այն սխալները, որոնք անում են այն կուսակցությունները, որոնք 5 տարուց ավելի լինում են իշխանության մեջ։ Ճակտագրական են միայն այն սխալները, որոնք մահացու են, ուղղելի չեն։ Մնացածի վրա պետք է աշխատել, բարելավել վիճակը»։
Նա անդրադարձավ նաեւ քարոզարշավին, ասելով, որ վստահ է, որ իշխանությունը կապահովի քարոզարշավի համար բոլոր պայմանները։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ