Լուրջ մոտեցումը չի կարող անլուրջ պատասխան առաջացնել
ՀՀ պաշտպանության երկարամյա նախարար, Արցախի ազատամարտի հերոս Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն որոշ շրջանակներ, չգիտես ինչու, շատ ծանր են տանում: Ավելին, փորձ է արվում գտնել հանրության մեջ շատ, թե քիչ ճանաչում ունեցող մարդկանց, որոնք, մեղմ ասած, կքննադատեն Օհանյանին: Հետաքրքիրն այն է, որ շատ քչերն են համաձայնում կատարել այդ կեղտոտ դերը:
Օրերս լրագրողները Սեյրան Օհանյանի վերաբերյալ հարց են ուղղել խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախկինում զբաղված էր բանակի գործերով եւ տնտեսական վերլուծությունների ժամանակ չի ունեցել»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:
«Իշխանության մեջ գտնվող մարդիկ էլ անընդհատ հանդես են գալիս առաջարկներով, ոչ ոք չի ասում, որ մեր տնտեսական վիճակը լավագույնն է, մտորում ենք այդ կապակցությամբ: Իհարկե, Սեյրան Օհանյանը իշխանության մեջ չէ եւ ավելի ազատ է արտահայտվում, բայց այդ անհանգստությունը կա նաեւ իշխանության մեջ»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը, փաստորեն ոչ միայն չքննադատելով ՀՀ պաշտպանության նախկին նախարարին, այլ նաեւ հստակ ակնարկելով, որ իշխանության ներսում եւս կիսում են նրա մտահոգությունները:
Այստեղ արձանագրենք, որ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ այնքան ճիշտ եւ հստակ մոտեցում է ցուցաբերել մեր տնտեսական հիմնախնդիրներին, որ նրան դրա համար քննադատելը, մեղմ ասած, դուրս կլիներ տրամաբանությունից:
Սեյրան Օհանյանը սրտացավորեն անդրադարձել է առկա խնդիրներին, եւ ոչ թե ցանկացել է էժան հեղինակություն ձեռք բերել: Նրա այս մոտեցումն, իրոք, հարգանքի է արժանի: Պատահական չէ, որ նույնիսկ իշխանության ներսում են արձանագրել, որ պաշտպանության նախարարի նպատակը ոչ թե աղմուկ առաջացնելն է, այլ առկա խնդիրներին լուծում գտնելը:
Ի դեպ, հարցին, թե ինչու պաշտպանության նախարարի պաշտոնում երկրում ստեղծված վիճակի վերաբերյալ անհանգստություն չէր հայտնում Սեյրան Օհանյանը, Բաղդասարյանը շատ դիպուկ նկատել է․ «Նա զբաղված էր բանակի գործերով եւ նման վերլուծությունների ժամանակ չի ունեցել, հիմա իր մտահորիզոնն այլ է լայն քաղաքականության մեջ, բնականաբար, այլ վերլուծություններ է անում։ Սեյրան Օհանյանի դերակատարությունը ոչ ոք չի անտեսում, նա լուրջ դերակատարում է ունեցել իր պաշտոնավարման ժամանակ»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իշխանություններն արդեն իսկ ուրվագծում են, որ ի դեմս Օհանյանի ունեն լուրջ մրցակցի, որը միայն հարգանքի է արժանի, եւ որի հետ հնարավոր չի լինի խոսել այն լեզվով, որով խոսում են նրանց հետո, ովքեր պոպուլիստական հայտարարություններով ցանկանում են էժան հեղինակության արժանանալ՝ նմանվելով դատարկ դհոլների:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան գրառումներում անդրադարձել էր երկրի տնտեսական վիճակին` մասնավորապես նշելով հետեւյալը. «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության եւ արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»:
Մնում է հուսալ, որ Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն, կնպաստի քաղաքական դաշտի լրջացմանը եւ քաղաքական բանավեճերի նոր մշակույթ կբերի մեր երկրին՝ դրանից բխող բոլոր դրական հետեւանքներով: Հավատացեք, մեր ժողովուրդը հոգնել է դատարկ եւ պոպուլիստական հայտարարություններից, ելույթներից եւ բանավեճերից:
Վարդան Մխիթարյան


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...